Ներքին 1 տարի առաջ - 15:47 30-06-2025

Սևանի կողակի վերականգնումը՝ կարևոր քայլ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ

Սևանա լճի էկոհամակարգի կենսաբազմազանության պահպանման շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության և «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» համագործակցությամբ մեկնարկել է Սևանի կողակի արհեստական վերարտադրության փորձնական փուլը։

Այս նպատակով Սևանի իշխանի մանրաձկան գործարանի ինկուբացիոն տեղամասում արդեն մոնտաժվել է կողակի վերարտադրման համար նախատեսված ժամանակակից ինկուբատոր, որը ձեռք է բերվել տարեսկզբին։

Ներկայում իրականացվում են ծնողական կազմի տեսակավորման աշխատանքներ՝ առանձնացնելով վերարտադրության պատրաստ առանձնյակներին։

Այս գործողությունները ուղղված են Սևանի կողակի՝ որպես Սևանա լճի էկոհամակարգի առանցքային օղակի բնական պաշարների վերականգնմանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը