Գազա քաղաքի Ազ-Զեյթուն թաղամասում տեղի է ունեցել 100 պաղեստինցիների զանգվածային հուղարկավորությունը, որոնց մարմինները դուրս են բերվել իսրայելական ավիահարվածների հետևանքով ավերված բնակելի շենքերի փլատակներից:
BBC-ի փոխանցմամբ՝ զոհվածների մեծ մասը կանայք և երեխաներ են. նրանց թվում կա շուրջ 60 անչափահաս:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, որի շրջանակներում մահացածների թիվը կարող է ավելանալ։
Թամարա Քալանթարյան