Արտաքին 2 տարի առաջ - 14:37 03-03-2024

Իսլամական երկրների մզկիթները պետք է իրազեկեն Գազայի պաղեստինցիների ծանր վիճակի մասին․ Ռաիսի

«Այսօր Գազայում անմեղ պաղեստինցի մուսուլմանների «իրավիճակի» մասին իրազեկման բարձրացումը՝ որպես իսլամական աշխարհի, ինչպես նաև ողջ աշխարհի մարդկության գլխավոր խնդիր, պետք է ներառվի իսլամական երկրներում մզկիթների գործունեության մեջ»,- շաբաթ երեկոյան հայտարարել է Իրանի նախագահը Ալժիրի մեծ մզկիթում:

Նա նաև ասել է, որ Իրանը և Ալժիրը ընդհանուր դիրքորոշում ունեն պաղեստինյան հարցում՝ հավելելով, որ եթե բոլոր իսլամական երկրները միասնական դիրքորոշում ունենային այդ հարցում, Իսրայելի ռեժիմը չէր համարձակվի հանցագործություններ կատարել պաղեստինցիների դեմ։

Ռաիսին միևնույն ժամանակ անդրադարձել է մահմեդական երկրների միջև միասնությանը` այն անվանելով իսլամական աշխարհի ամենակարևոր կարիքը և հայտարարել է Ալժիրի հետ մշակութային համագործակցությունն ընդլայնելու Իրանի պատրաստակամության մասին` որպես այդ միասնության կայացմանն աջակցելու ջանքերի մի մաս:

Իրանի նախագահին ուղեկցել է Ալժիրի ազգային կրթության նախարար Աբդելհակիմ Բելաբեդը Ալժիրի Մեծ մզկիթ կատարած շրջագայության ժամանակ, որն ամենամեծն է Աֆրիկայում և մեծությամբ երրորդն է աշխարհում։

Ռաիսին այցելել է մզկիթ Ալժիրում իր ժամանակացույցի շրջանակներում, որտեղ շաբաթ օրը մասնակցել է Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) 7-րդ գագաթնաժողովին: Նա երկօրյա ճամփորդությամբ այնտեղ է ժամանել նույն օրը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է