Ուղիղ եթեր
Արտաքին 2 ամիս առաջ - 21:40 06-09-2026

Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտ ժամանակում ակնկալում է վերադառնալ Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունների ձևաչափին՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ, հաղորդում է «Европейская правда»-ն։

Ըստ Քուշների, նախօրեին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը եղել է «շատ կառուցողական և բովանդակալից»։ Նա նշել է, որ ԱՄՆ հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը ռուս առաջնորդի հետ հանդիպել է զգալիորեն ավելի հաճախ, քան ինքը։

«Մենք արդեն շփվել ենք երկու կողմերի հետ, ուստի հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք»՝ եռակողմ ձևաչափին վերադառնալու հարցում, լրագրողներին է ասել Քուշները։

Նա հայտնել է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ ամերիկյան կողմը քննարկել է «բազմաթիվ գաղափարներ, որոնք մինչև այժմ չեն աշխատել», ինչպես նաև փորձել է պարզել, թե ինչ բաղադրիչներ են անհրաժեշտ ամուր խաղաղության հասնելու համար և ինչ օգուտներ կարող էին ստանալ Ռուսաստանը, Ուկրաինան և այլ երկրներ նման համաձայնությունից։

«Սա շատ արդյունավետ երկխոսություն էր»,- հայտարարել է Քուշները՝ հավելելով, որ Ուիթքոֆի հետ միասին իրենք առաջադրել են մի շարք նոր գաղափարներ, որոնք, նրա կարծիքով, կարող են օգնել բանակցային գործընթացին։

Քուշները նաև հիշեցրել է, որ ամերիկացի ներկայացուցիչները մոտ վեց ամիս չէին այցելել այս տարածաշրջան։ Ըստ նրա, Վաշինգտոնը ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խոստացել էր, որ Ռուսաստան հաջորդ այցից հետո ԱՄՆ ներկայացուցիչները կայցելեն նաև Ուկրաինա։

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի
14:11 Դուք եղկելի եք. Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ. Փաշինյան