Էկվադորի երրորդ դիվիզիոնի առաջնության խաղում «Սյուդադ դե Յանցասա» ակումբի ֆուտբոլիստ Ջոն Պերլասան որակազրկվել է 8 տարով՝ պահեստայինների նստարանից եզրային մրցավարի դեմքին քարով հարվածելու համար։
Միջադեպը տեղի է ունեցել «Ռիո Ագուարիկո» ակումբի հետ հանդիպման ժամանակ։ Մրցավարը լուրջ վնասվածք է ստացել և վիրահատվել է։
«Սյուդադ դե Յանցասան» տուգանվել է 2 հազար դոլարով և պարտավորվել վճարել լրացուցիչ մոտ 4500 դոլար՝ տուժած մրցավարի բժշկական ծախսերը հոգալու համար։