Ուղիղ եթեր
Ներքին 34 րոպե առաջ - 11:27 20-11-2026

Եթե էական բան է փոխվելու, ինչո՞ւ 8 տարի չէին սարքում․ Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյանը գրում է․

«Իր վերջին հարցազրույցում Երևանի քաղաքապետացուն ի թիվս երկու այլ ուղղությունների, նշեց, որ Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարահատվածը սարքելուց հետո քաղաքում «էական բան ա փոխվելու»։ Նախ, հարց ա՝ եթե դա ունակ էր «էական բան փոխել», ինչի՞ 10+ տարի չէին սարքում, որից 8 տարին իրենք են կառավարության ղեկին։

Երկրորդն էլ դա ունակ չի հարց լուծել, որովհետև էդ հատվածը կառուցելուց հետո ճանապարհը գալու ա, գալու ա, գալու ա (չուք-չաք-չարաք-չաք) ու հանդիպի Շիրազի-Մազմանյան փողոցների հատման կետում գտնվող շրջանաձև խաչմերուկին, որտեղ առանց էդ էլ օրվա 15 ժամը խցանում ա։ Իսկ գիտե՞ք՝ ինչի ա օրվա 15 ժամը խցանում։ Խցանում ա ,որովհետև նույն իրենք որոշել են, որ էդտեղ նախատեսված էստակադան կառուցել պետք չի ու բավարարվել են էդ մեծ խաչմերուկի կենտրոնում շրջան սարքելով, շրջանի մեջ ծաղիկներ տնկելով ու անունն էլ դնելով Եգիպտոսի հրապարակ (երևի որ Ադրբեջանի պահանջը լիներ կամ անունը Թրամփի հրապարակ լիներ, վաղուց էդտեղ խցանում չէր լինի)։ Իսկ էդ ներկայիս «ինժեներական հրաշքը» ունակ չի բավարարել նույնիսկ առկա հոսքերը, էլ ինչ մնաց «Հյուսիս-հարավի» մեքենաների հոսքը բավարարի։

Հիմա էդ Բաբաջանյան-Աշտարակի խճուղու հատվածը սարքելու են, հետո Շիրազի-Մազմանյան հատվածում 15-ի փոխարեն օրը ստանան 20 ժամ խցանում, անունն էլ դնեն, թե էս ինչքան շատացան մեքենաները, որ արդեն Աջափնյակում էլ են մշտական խցանումներ։ Մինչդեռ խցանումն իրենց ուղեղներում ա, որ էդ պարզ բաները չեն ընկալում ու իրենց անմեղսունակության մեղքը բարդում են անշունչ առարկաների վրա։

Թե բա «միջգերատեսչական հանձնաժողով ենք ստեղծել, որ խցանումների հարցը լուծենք»… Էդ հանձնաժողովի մի այլ առանցքային կառույց՝ ՆԳՆ-ն, որոշել ա, որ իր ծառայողները պետք ա վերջին մոդելի ավտոմեքենաներով ծառայություն իրականացնեն։ Ավտոները եկել էլ, ներկել են, կահավորելուց պարզվել ա, որ տանիքի փոխարեն, որտեղ պետք ա փարոսիկներ դնեն, ապակուց պանորամային լյուկ ա։ Ճանապարհներին տեսած կլինեք, որ առանց համապատասխան «միգալկեքի» պարեկներ են շրջում։ Այ, իմացեք, որ էդ հատվածում բախվել են սնդուսափայլ գավառականությունն ու ուղեղի որևէ ունակության պակասը։ Էս կարողություններով կլուծեն խցանումների հարցը, բա ոնց չէ… ի՞նչը կարա սխալ գնա, որ»։

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի
14:11 Դուք եղկելի եք. Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ. Փաշինյան

Ձեզ գուցե հետաքրքրի