Ուղիղ եթեր
Մամուլ 45 րոպե առաջ - 11:30 20-11-2026

Փաշինյանի առաջարկը խուճապ է առաջացրել. Սևանի ափին անտառ են գլխատում. Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Չորեքշաբթի օրը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը գործարք առաջարկեց ընդդիմությանը՝ աջակցեք, որ նոր սահմանադրությունը հանրաքվեի դրվի, եւ եթե հանրաքվեի արդյունքում ժողովուրդը դեմ լինի նոր սահմանադրությանը, հրաժարական կտամ: Եթե կողմ լինի, կստորագրեմ խաղաղության համաձայնագիրն ու այդ դեպքում եւս հրաժարական կտամ։ Այսինքն՝ ցանկացած ելքի դեպքում հրաժարականն անխուսափելի է։

Սա նշանակում է՝ ավարտվում է ՔՊ-ի ոսկե դարը, եւ իրենք, որ բավականին երիտասարդ են, պետք է մտածեն իրենց ապագայի մասին, ուստի որոշում են կայացրել առաջիկայում պասիվանալ իրենց հայտարարություններում զուսպ լինել, որ Նիկոլի հետ չոչնչանան, Նիկոլից հետո էլ կյանք ունենան։

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվրոպայի խորհրդի SPACE I 2025 զեկույցում նշվում է, որ Հայաստանի բանտերում գտնվող անձանց շուրջ 52 տոկոսը նախնական կալանքի տակ է։ Այսինքն՝ Հայաստանում ազատազրկված յուրաքանչյուր երկու անձից ավելի քան մեկը դատավճռով պատժված չէ։ Մեկ այլ՝ World Prison Brief-ի տվյալներով՝ 2026 թվականի ապրիլի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 48.1 տոկոս։

Համեմատության համար նշենք, որ Եվրոպայի խորհրդի տվյալներով՝ եվրոպական բանտային համակարգերի միջին ցուցանիշը շուրջ 25 տոկոս է։ Իսպանիայում՝ 17.7 տոկոս, Լեհաստանում՝ 11 տոկոս, Չեխիայում՝ 8.2 տոկոս։

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ նույն ինքը Մովսես Հակոբյանի քրոջ որդին պատրաստվում է կուսակցություն ստեղծել, որտեղ ներգրաված մարդիկ, ինչպես վերջինս է արտահայտվել. «Ինֆարկտի կհասցնեն իշխանականներին»։

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սևանա լճի հանրային լողափերից մեկի հարակից անտառում ծառերը հատվել են մոտ երկու մետր բարձրությունից։ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի լուսանկարներում հստակ երևում է՝ անտառը բառացիորեն գլխատված է։

Տարածքը գտնվում է Սևան-Դիլիջան մայրուղու հատվածում՝ «Հարսնաքար» ռեստորան չհասած։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Սևան» ազգային պարկին, որտեղից հեռախոսազանգի միջոցով պատասխանեցին, թե ծառերը թեքված են եղել, դրա համար էլ հատել են։ Ավելին՝ արդարանալու համար պարզաբանեցին, թե ծրագիրը հաստատել է նախարարությունը։

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի
14:11 Դուք եղկելի եք. Եռաբլուրը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ. Փաշինյան