Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:52 06-09-2023

Փաշինյանի հետ մեկ անգամ եմ շփվել՝ շատ կարճ․ Ռուբեն Վարդանյան

Լրագրողներն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանից հետաքրքրվել են՝ շփվո՞ւմ է արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Իմ շփումը վերջին անգամ եղել է անցյալ տարվա նոյեմբերին ու շատ կարճ․ Արայիկ Հարությունյանն ինձ ներկայացնում էր որպես պետնախարար։ Դա առաջին ու վերջին շփումն էր։ Գործնական ոչ մի շփում չկա, չի եղել․ այլ կերպ ասած՝ շփում չունենք»,- ասել է Վարդանյանը։

Նա անընդունելի է անվանել քաղաքական գործընթացների և քննարկումների նշաձողն իջեցնելը։

«Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խոսում է ինչ-որ ճնշման մասին գաղտնի խմբերի կողմից, խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը խոսում է ինչ-որ խամաճիկների մասին։ Նրանք վնասում են Հայաստան և Արցախ պետությունների հիմքերին։ Նրանք այնքան թույլ են, որ ցանկանում են ցույց տալ, որ տանուլ կտան, քանի որ ընտրությունների վրա իբր կազդեն արտաքին ուժերը։ Այդպես չէ, նրանք կպարտվեն, քանի որ թույլ և անգրագետ են, ի վիճակի չեն կատարել խոստումները և չեն կարող ներկայացնել երկիրը։ Նրանց պահվածքը, այդ թվում մարդկանց վրա թքելը, Արարատն Արագածի վերածելը և շատ այլ բաներ կդառնան նրանց պարտության պատճառը։ Իմ դեմ քարոզչությունը նրանց անզորության հետևանքն է։ Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի երկիրը քայքայվի կամ հայտնվի պատժամիջոցների տակ»,- ավելացրել է նախկին պետնախարարը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը