Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:09 04-09-2026

Պետռեգիստրը չի գրանցում կուսակցությունը, քանի որ Հայաստանի տարածքն ուժով ազատագրելը համարում է պատերազմի քարոզ. Մասիս Շիրոյան

«Պատերազմ չի լինելու․ ամեն ինչ հանձնվում է առանց պայքարի»,- Oragir.News-ի տաղավարում նշեց Մարտական Եղբայրություն միաբանության անդամ, Ազգային հեղափոխություն կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Մասիս Շիրոյանին։

Նա հայտնեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ պետական ռեգիստրը մերժել է կուսակցության գրանցումը ծրագրային հիմքով․ Մարտական Եղբայրություն Միաբանության հիմնած Ազգային հեղափոխություն կուսակցության ծրագրում առկա է դրույթ, որ եթե մեր պետության սուվերեն տարածքը նվաճողները չազատեն այն բանակցային ճանապարհով, նվաճված հատվածները պետք է հետ վերցնել զենքով։

«Սա իրենց համար պատերազմի քարոզ է․․․ Մեր զինված ուժերի սուրբ պարտականությունն է ապահովել անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը՝ իրենց իսկ նշած տարածքային ամբողջականությունը խախտված է։ Մենք ասում ենք, որ մեր զինված ուժերը պետք է կատարեն իրենց պարտականությունն, այլապես՝ ինչո՞ւ ենք մենք զինված ուժեր պահում»։

Շիրոյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու են Մարտական Եղբայրություն Միաբանությունն իրենք համարում միակ այլընտրանքը ներկա քաղաքական դաշտում, իսկ իշխանությանը, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին՝ մեկ ընդհանուր համակարգի մաս։

«Եթե պատերազմ սկսվի, ի՞նչ եք անելու․ Ազատազենի տղաներից ոմանք դառնությամբ ասում են՝ դե կսկսվի, էլի կգնանք, կվիրավորվենք, զոհեր կտանք։ Ես գիտեմ նաև այլ կամավորների, որ կտրուկ փաստում են՝ գնամ - զոհվեմ, ընտանիքս անտեր թողնեմ, որ հետո իմ արյունով պահած հողը թղթով տա՞ն։ Երկու կարծիքն էլ հիմնավոր է։ Ո՞րն է ձեր որոշումը»․ այս հարցին Մասիս Շիրոյանի պատասխանը ինքնատիպ էր․ դիտեք տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
17:28 Կարեն Դեմիրճյանի կորուստը մեր երկրի ապագայի կորուստն էր․Ֆիրդուս Զաքարյան
14:00 Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն