Ուղիղ եթեր
Ավելին 1 ամիս առաջ - 10:39 04-09-2026

21 երկրում, այդ թվում՝ ՀՀ-ում, յուրաքանչյուր 5 երեխայից 1-ը համացանցի միջոցով սեռական շահագործման և բռնության է ենթարկվել․ ՅՈՒՆԻՍԵՖ

Երեխաների և դեռահասների նկատմամբ առցանց սեռական ոտնձգություններն աստիճանաբար ավելի տարածված են դառնում։ Այս մասին վկայում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցը:

Հաճախ հանցագործներն անծանոթներ չեն: Սոցիալական ցանցերը, իրենց բարդ ալգորիթմներով, գրավում են բոլոր տարիքի մարդկանց ուշադրությունը և անընդհատ ցուցադրում են բովանդակություն, որը կարող է վտանգավոր լինել անչափահասների համար:

Հետազոտությունները կապ են գտել, այսպես կոչված, doomscrolling-ի (անվերջ սքրոլինգի և վատ լուրերը առցանց կարդալու հարկադրական սովորություն) և երիտասարդների մոտ հոգեկան առողջության խնդիրների, այդ թվում՝ ինքնասպանության մտքերի առաջացման ռիսկի բարձրացման միջև:

TikTok-ի միտումները պարբերաբար և ուղղակիորեն գովաբանում են անհատի համար վտանգավոր վարքագիծը:

ԱՄՆ-ում Instagram-ի և Facebook-ի սեփականատեր Meta Holdings-ն օգոստոսի վերջին խուսափեց դատարանի որոշումից՝ հաշտության համաձայնության գալով հայցվորների հետ:

Այժմ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից անցկացված ուսումնասիրությունն ընդգծում է մեկ այլ վտանգ, որին երեխաները և դեռահասներն անընդհատ բախվում են են թվային աշխարհում՝ լայնորեն տարածված սեռական բռնությունը:

Անցյալ տարի 12-ից 17 տարեկան յուրաքանչյուր հինգերորդ դեռահասը ենթարկվել է դրան. սա ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից 21 երկրում իրականացված ներկայացուցչական հարցման հիմնական արդյունքներից մեկն է։

Զեկույցը մանրամասնում է, թե ինչպես է սովորաբար տեղի ունենում նման բռնությունը: «Հաճախ այն սկսվում է առանց նախազգուշացման։ Զրույցը վերածվում է հարկադրանքի, իսկ հարկադրանքը դառնում է ծուղակ»,– գրում են հեղինակները:

Երեխաներին և դեռահասներին առցանց հետապնդող լրիվ անծանոթի կարծրատիպը ճշգրիտ է դեպքերի միայն 16%-ում: Հանցագործների մեծ մասը (57%) արդեն իսկ ծանոթ է իր զոհերին։ Հանցագործները կարող են լինել ինչպես ընկերներն, ընտանիքի անդամները կամ ծանոթները: Ավելին՝ դեպքերի 27%-ում հարցվածները չեն կարողացել նույնականացնել առցանց պրոֆիլների հետևում կանգնած անձին: Հանցագործների թվում են և՛ մեծահասակներ, և՛ անչափահասներ։ Շատ դեպքերում բռնությունը տեղի է ունենում ոչ միայն առցանց, այլև իրական աշխարհում:

Ըստ զեկույցի՝ այս սպառնալիքի տարածման հիմնական ուղիները խոշոր մեդիա հարթակներն են։ Դրանք կազմում են նման դեպքերի 60%-ը՝ հիմնականում Facebook-ը, WhatsApp-ը և Meta Holding-ի Instagram-ը, ինչպես նաև Snapchat-ը, TikTok-ը և YouTube-ը։ Այնուամենայնիվ, հարցվածների 14%-ը որպես բռնության ակտերի վայր նշել է նաև առցանց խաղերը։

Հարցվածների 41%-ը նախընտրել է ոչ մեկին չպատմել իրենց փորձի մասին, մինչդեռ մյուսները հիմնականում դիմել են ընկերներին, քույրերին և եղբայրներին կամ մայրերին։ Հարցումն իրականացվել է պարբերաբար ինտերնետ օգտագործող 12-17 տարեկան մոտ 21 հազար դեռահասի շրջանում։

Հետազոտությունն անցկացվել է 21 երկրում, որոնցից 12-ից (Եթովպիա, Ինդոնեզիա, Կամբոջա, Քենիա, Մալայզիա, Մոզամբիկ, Նամիբիա, Ֆիլիպիններ, Տանզանիա, Թաիլանդ, Ուգանդա և Վիետնամ) ստացված տվյալները հավաքվել են 2020 և 2021 թվականներին և վերլուծվել են նախորդ զեկույցում: Այս անգամ ավելացվել են նոր տվյալներ՝ Հայաստանից, Բրազիլիայից, Կոլումբիայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Մեքսիկայից, Չեռնոգորիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Պակիստանից և Սերբիայից։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
16:25 Գեղարքունիքում քարերով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ կենդանին սատկել է
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին