Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 13:25 01-09-2026

Արցախից տեղահանվածների սոցիալ-իրավական խնդիրները պահանջում են հետևողական լուծումներ. Լիլիթ Գալստյան

Օգոստոսի 31-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը մասնակցել է Արցախից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի և սոցիալական իրավունքների իրացման ոլորտում իրավակիրառ պրակտիկայի խնդիրներին նվիրված քննարկմանը՝ կազմակերպված «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ–ի կողմից։

Այս մասին հայտնում են ՀՅԴ–ից։

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը ընդգծում է. «Իրականում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները առերեսվում են սոցիալական և իրավական բնույթի բազմաթիվ խնդիրների, որոնց մի մասը օրենսդրական կարգավորումների դաշտում են, քիչ չեն նաև կամայական վերաբերմունքին, իրավաբանական աջակցության հասանելիությանը, ինչպես նաև իրավակիրառ բնագավառին վերաբերող խնդիրները։

Խնդրակազմը բավական լայն է և, այդուհանդերձ, հետևողական աշխատանքի արդյունքում դրանց մեծ մասը հնարավոր է լուծել։

Իհարկե, երբե՜ք, երբե՜ք, և ոչ մի սոցիալական և իրավական աջակցություն չի ամոքի կորսված Հայրենիքի ցավը, բայց աշխատելու ենք ՀԿ սեկտորի, իրավական համայնքի և այլ շահագրգիռ կառույցների հետ՝ հնարավորինս լուծելու խնդիրները։

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը պատրաստակամ է քննարկելու խնդիրները, գտնել իրավական բացերն ու պաշտպանել մեր հայրենակիցների իրավունքները»:

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է