Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 21:23 31-08-2026

Գևորգ Պապոյանն այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 31-ին այցելել է «Արարատ» սննդի կոմբինատ ՍՊԸ՝ մթերումների ընթացքին տեղում հետևելու նպատակով։

Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ նշելով, որ այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Գերատեսչությունից նշում են, որ ընթացիկ սեզոնին ընկերությունը դեղձի մթերումն իրականացնում է 175 դրամ/կգ գնով։ Այս պահին արդեն մթերվել է շուրջ 2500 տոննա դեղձ, իսկ տարվա ընթացքում նախատեսվում է մթերել 6,5-7 հազար տոննա։

Ընկերությունը տարեկան նախատեսում է արտադրել շուրջ 7 մլն միավոր պահածոյացված սննդամթերք և 5-7 մլն միավոր բնական հյութ։

Ընկերությունն օգտվել է մթերման գործընթացն անխոչընդոտ ապահովելու նպատակով տրամադրվող պետական աջակցության ծրագրից։ Դեղձից բացի, ընկերությունը մթերում և վերամշակում է նաև սմբուկ, լոլիկ, խնձոր, սալոր և այլն։
Արտադրանքն արտահանվում է մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Բալթյան երկրներ, Ռումինիա, Իսրայել և Ղազախստան։ Հիմնադրման օրվանից ի վեր ընկերությունում իրականացվել է շուրջ 25 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, աշխատակիցների թիվը հասնում է 100-ի։

«Արարատ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011 թվականին և հյութերի ու պահածոների արտադրության ոլորտի առաջատար ընկերություններից է։ Արտադրանքը թողարկվում է Ararat, Armenium, Ararat Premium, Ararat Tea և Noah’s Ark ապրանքանիշերի ներքո։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ
11:00 Քոլեջում խստացված ռեժիմ է