Ներքին 21 րոպե առաջ - 14:29 31-08-2026

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհը

Օգոստոսի 31-ին՝ ժամը 02։39-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան Առինջի Խաչատուր Աբովյան 8-րդ փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։36-ին, մարվել՝ 04։00-ին։