Ներքին 16 րոպե առաջ - 13:07 31-08-2026

Երկրաշարժ Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք. այն զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում

Օգոստոսի 31-ին տեղական ժամանակով ժամը 12:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։19-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.36⁰ և արևելյան երկայնության 44.19⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Փրկարար ծառայություն