Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 14 րոպե առաջ - 12:23 31-08-2026

Կառավարությունը պետք է առաջնորդվի իր սահմանադրական լիազորություններով. Արամ Օրբելյան

Մերի Հակոբյան

Լրագրող

Փաստաբան Արամ Օրբելյանը, անդրադառնալով սահմանադրական ինստիտուտների լիազորություններին, նշել է, որ ՀՀ նախագահը կառավարության որոշումները չվավերացնելու կամ չստորագրելու լիազորություն չունի։

«Նախագահը որևէ իրավական գործիք չունի, օրինակ՝ կառավարության որոշումը չվավերացնելու համար։ Օրենքը նախագահը չի վավերացնում, այլ ստորագրում է։ Միաժամանակ, Սահմանադրությամբ նախատեսված է նախագահի՝ օրենքը Սահմանադրական դատարան ուղարկելու իրավունքը։ Շատ պարզ հարցադրում կա․ եթե նախագահը նույնիսկ ասում է՝ «Ես լիազորություն չունեմ», ապա ինչպե՞ս պետք է արձագանքի։ Կառավարությունը իրավական և քաղաքական որոշում է ընդունում, և այն, որ նախագահը որևէ մասնակցություն չունի այդ քաղաքականությանը կամ գործարքներին, ինքնին կառավարության որոշումն ապօրինի չի դարձնում։ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության գույքը կառավարում է կառավարությունը։ Հետևաբար, երբ կառավարությունը որոշում է ընդունում պետական գույքի վերաբերյալ, պետք է առաջնորդվի իր սահմանադրական լիազորություններով»,– ասել է Օրբելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված