Մամուլը իշխանություններին անդրադառնալիս հիմնականում սահմանափակվում է մեկ տասնյակ բարձրաստիճան անձանց արարքներին, բարեկեցությանն ու բարքերին՝ անտեսելով վիթխարի միջին օղակը, որը այնքան էլ միջին չէ։
Օրինակ՝ ի՞նչ է նկարագրված վարչապետի պետաիրավական վարչության երիտասարդ պետի հայտարարագրում.
Աբովյան քաղաքի ԲԿ-ներից մեկի տնօրենի դուստր Ռոմելա Մանուկյանը պաշտոնը ստանձնելու հայտարարագրում ներկայացրել է 21 միլիոն 163 հազար դրամի վարկային պարտավորության մայր գումար։
Նույն 2025 թվականի տարեկան հայտարարագրում այդ գումարը իսպառ վերացել է, այլ կերպ ասած՝ վարկը մարվել է։
Եթե գործ չունենք վրիպակի հետ, ինչը ևս խնդրահարույց է, ապա ի՞նչ միջոցներից է մարվել վարկը. պաշտոնյայի հայտարարագրում դրա աղբյուրը չի երևում։