Ներքին 14 րոպե առաջ - 22:38 28-08-2026

Հուշակոթողի «տեղափոխությո՞ւն», թե՞ ապամոնտաժում․ ինչու է ՌԴ-ն պատժում Արթիկի քաղաքապետին

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Կառավարության որոշմամբ թույլատրվել է Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Ազատության հրապարակում գտնվող «Հուշակոթող երկրորդ աշխարհամարտում զոհվածներին» հանրապետական նշանակության հուշարձանի տեղափոխումը քաղաքի Սասունցի Դավթի 27 հասցե։

Ըստ հիմնավորման՝ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված մոնումենտալ արվեստի հուշարձանի նյութական պահպանության լավագույն շահն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել այն տեղափոխել հանրության համար հասանելի, բարենպաստ տեսողական ընկալման պայմաններ ապահովող, համահունչ և հարմարավետ միջավայր։

Որոշմամբ առաջարկվում է հուշարձանը տեղափոխել Բարեկամության այգի՝ այնտեղ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ կատարելով։ Նախատեսվում է, որ տարածքը կլինի ավելի հարմարավետ, ընդլայնված և մարդկանց այցելության համար առավել հասանելի, իսկ տեղափոխվող հուշապատը կպահպանի իր նախկին պատմական տեսքը։

Սակայն Արթիկում հուշարձանի ապամոնտաժման մասին խոսակցությունները սկսվել էին դեռ նախորդ տարվանից։ Թեման երկար ժամանակ օդում կախված էր մնացել, սակայն Արթիկի համայնքապետարանից ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում էին շրջանառվող տեղեկությունները։

Կառավարության որոշումից հետո Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ Արթիկի քաղաքապետարանից։ Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանի օգնական Սևակ Պետոյանը հայտնեց․ «Քանի որ Կառավարության որոշումը նոր է եղել, հայտարարված մրցույթ չկա, և աշխատանքներ չեն իրականացվում»։ Դեռևս հստակություն չկա, սակայն արթիկցիներից շատերը համոզված են՝ խոսքը ոչ թե սովորական տեղափոխության, այլ հուշակոթողի ապամոնտաժման մասին է։

Թեման առանց արձագանքի չի մնացել նաև Ռուսաստանում։ Արթիկում Հայրենական մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հեռանկարը, ըստ ամենայնի, այնտեղ էլ լավ չեն ընդունել, իսկ Արթիկի քաղաքապետին նույնիսկ բողոքի նոտա է փոխանցվել։ ՔՊ-ական համայնքապետի մուտքը ՌԴ 50 տարով արգելվել է։

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանը Oragir.News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով թեմային, նշեց․ «Կառավարության երեկվա որոշումը՝ Արթիկի կենտրոնական հրապարակում տեղադրված Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը տեղափոխելու վերաբերյալ, հերթական հարվածն է մեր հավաքական հիշողությանը։

Այսօր, երբ տարածաշրջանում տիրում է չափազանց բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ, և հայ-ռուսական հարաբերությունները փաստացի մազից են կախված, նման որոշում կայացնելը առնվազն քաղաքական արկածախնդրություն է։ Նման քայլերը միտումնավոր լարվածություն են մտցնում առանց այն էլ զգայուն հարաբերություններում՝ վտանգելով մեր պետական շահերը», - նշեց Մելքոնյանը։

Մեկ այլ արթիկցի էլ նշում է, որ հուշարձանը տեղափոխում են ոչ մարդաշատ տարածք, և այստեղ, նրա համոզմամբ, միտում չտեսնել հնարավոր չէ։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում