Ներքին 1 ամիս առաջ - 20:30 26-08-2026

Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ

Նիկոլ Փաշինյանի կողմից նկարագրվող իրավիճակները սովորաբար իրականության հետ կապ չեն ունենում։

Նրա և իշխող ուժի կողմից խոսվող Թրամփի ուղի կամ Խաղաղության խաչմերուկ կոչվող ռոմանտիկ բառակապակցությունները թերևս միայն Հայաստանի Հանրապետության նեղ լսարանի համար են, քանի որ միջազգային տեղեկատվական հարթակներում գրեթե ոչ մի առարկայական պրոցես առկա չէ վերջիններով։

Փոխարենը ակտիվորեն աշխատում է «ՏՐԱՍԵԿԱ» (Եվրոպա-Ասիա-Կովկաս) ճանապարհային նախագիծը, որը թերևս առանց Փաշինյանի պատկերացումները հաշվի առնելու, արդեն գծագրել է ՀՀ տարածքով անցնող մայրուղիների քարտեզները՝ երկաթուղայինից մինչև ավտոճանապարհային։

Պաշտոնապես «ՏՐԱՍԵԿԱ»-ն Եվրոպայի նախագիծն է, որի Հայաստանի ներկայացուցիչը ՏԿԵ նախկին նախարար, այժմ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է։

Ինչպես երևում է քարտեզի Հայաստանի հատվածի գծապատկերից, այնտեղ ո՛չ Խաղաղության խաչմերուկ կա, ո՛չ էլ Թրամփի ուղի։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ