Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 17:43 13-02-2023

Մեր հումանիտար օգնությունը Թուրքիայի համար կաթիլ է՝ մեծ ծովում, ակնկալիքներ ունենալ պետք չէ․ թուրքագետ

Քաղաքավարական օրենքների համաձայն, Հայաստանը ցավակցեց և ուղարկեց հումանիտար օգնություն։ Գոնե Թուրքիայի կողմից բանագնաց հանդիսացող Սերդար Քըլըչը պարտավոր էր էթիկան պահելու համար շնորհակալություն ասել։ Այլ բան չկա։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

«Քանի որ ինքը բանագնացն է, իրեն համարժեք գործընկերներին է շնորհակալություն հայտնել»,- ասաց նա։

Թուրքիայում գրանցված ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի կողմից այդ երկրին տրամադրած հումանիտար օգնությունն, ըստ թուրքագետի, քաղաքական դաշտում որևէ բան չի փոխելու։ «Դա Թուրքիայի համար ծովի մեջ ընդամենը մի կաթիլ էր։ Ովքեր մտածում են, որ Հայաստանն օգնություն ուղարկեց՝ վաղը Թուրքիան Հայաստանին կսկսի այլ կերպ վերաբերվել, կփոխի իր քաղաքականությունը՝ չարաչար սխալվում է։ Օգնությունն ընդհանրապես կապ չունի քաղաքականության հետ։ Օգնել ես՝ շնորհակալություն դրա համար։ Թուրքիան ունի իր հստակ գծված քաղաքականությունն ու անելու է այն, ինչը համապատասխանում է իր ազգային շահերին»,- ասաց նա։

Այս առումով, փորձագետն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առումով անիրատեսական սպասելիքեր ունի։ «Ժամանակը ցույց տվեց, որ այդ սպասելիքները ոչ հեռանկարային են։ Ես ոչ թե գուշակում եմ, որ կապ չունի, այլ ակնհայտ տեսնում եմ։ Հայաստանը սպասում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվում են, բանագնացնել ու այլ գործընթացներ են ընթանում։ Բայց արդեն 1 տարուց ավելի անցել է։ Այդ բանագնացներն առարկայական որևէ քայլ չեն արել այդ հարաբերությունների կարգավորման գործում։ Սահմանը փակ է, դիվանագիտական հարաբերություններ չկան։ Այսինքն, Հայաստանի իշխանություններն իրականությունից դուրս լավատես էին ու այդ լավատեսությունը մինչև հիմա էլ շարունակվում է»,- ասաց նա։

Թուրքիայի բարձրաձայնած նախապայմաններն, ըստ թուրքագետի, այսօր էլ արդիական են։ «Թուրքիան միշտ ունեցել է նախապայման, այդ թվում՝ 44-օրյա պատերազմից առաջ, դրանից հետո և հիմա։ Այդ նախապայմանը պարզ ու բացահայտ ասում են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորում։ Թուրքիան Հայաստանի հետ փաստացի որևէ խնդիր չունի։ Եթե այդ նախապայմանը չլիներ, ապա Թուրքիան վաղուց սահմանը բացած կլիներ, ինչն առաջին հերթին ձեռնտու է հենց իրեն»,- ասաց նա։

Ըստ փորձագետի, Հայաստանում գերագնահատում են Թուրքիայում Հայաստանի դերը, հարաբերությունների կարգավորման ուղղությամբ այդ երկրի կողմից տարվող ջանքերն ու ցանկությունը։ «Դա այդպես չէ։ Հայաստանն ընդհանրապես Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ գործոն չունի, բացի Ադրբեջան-Արցախ իրադարձությունը։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո նամանավանդ, զրոյական գործոն ունի։ Թուրքիայում իրենց մտքով անգամ չի անցնում, որ հայերն այս պահին տառապում են այն հարցով՝ իրենց շնորհակալություն հայտնելու փաստով պայմանավորված։ Իրենք սովորական իրենց կյանքով ապրում են»,- ասաց նա։

Թուրքագետը կոչ է անում սին հույսեր չունենալ Թուրքիայի համար որևէ կարևորություն ներկայացնելու հետ կապված։ «Կգա ժամանակը, գուցե, կասեն շնորհակալություն։ Դեռ ուշ չէ։ Այնտեղ դեռ խառն է։ Բավականին խնդիրներ կան։ Իրենք ասում են շնորհակալություն նրանց, որոնք իրենց համար կարևորություն են ներկայացնում՝ ադրբեջան և մյուսներ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում