Ուղիղ եթեր
Ներքին 5 օր առաջ - 17:04 19-08-2026

«Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանում արժեքային ճգնաժամն ու բարոյական անկումը նոր, առավել ցավալի դրսևորումներ են ստանում: Վանդալիզմի ու անտարբերության թիրախում կրկին 44-օրյա պատերազմում զոհված հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակն է: Ընդամենը ամիսներ առաջ հանրային մեծ դժգոհություն էր առաջացրել Երևանի գետնանցումներից մեկից հերոսի գրաֆիտի-դիմանկարի ջնջումը, իսկ այսօր ընտանիքն և հերոսի նկարտմամբ նոր, ավելի ստոր արարք է կատարվել: Մեկ շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ հերոսի շենքի բակից, նրա լուսավորվող նկարի տակից, գողացել են հերոսի հիշատակին տնկված դեկորատիվ ծառերը՝ եղևնիներն ու տուաները:

Հերոսի մայրը՝ Աննա Մկրտչյանը, սոցիալական ցանցի իր էջում հետևյալ գրառումն էր կատարել․

««Մարդ» ինչ աստիճանի բարոյականությունից զուրկ պիտի լինի, որ մի շաբաթվա մեջ երկրորդ անգամ 44-օրյա հերոսի հիշատակին իր շենքի բակում տնկած եղևնին ու տուաները գողանա։ Մեր հասարակությունը հիվանդ է, անհույս հիվանդ։ Բազմիցս եմ նշել, որ լուրջ, խորքային խնդիր ունենք դաստիարակության ու արժեհամակարգի հետ։ Նկարը ջնջեցին, հիմա հիշատակին տնկած ծառերը գողացան շենքի բակից, վա՞ղը ինչ են անելու..․ ՉՄԱՐԴԵՐ»:

Oragir.News-ի հետ զրույցում տիկին Աննա Մկրտչյանը պատմեց, որ կատարվածը հայտնաբերել են վաղ առավոտյան՝ ժամը 8-ին, և ամեն ինչ հուշում է, որ գողերը գործել են կանխամտածված ու հատուկ պատրաստվածությամբ:

Տարածքը, ըստ Հայկազի մայրիկի, մութ չէ, իսկ հերոսի նկարը գիշերը լուսավորվում է, և անհնար էր չնկատել, թե ում հիշատակի ծառերն են հանվում:

«Պատրաստված են եկել, շատ կոկիկ հանել են»,- նշում է մայրը՝ հավելելով, որ ծառերը հողից չեն պոկել, այլ զգուշորեն արմատախիլ են արել, որպեսզի հավանաբար հետագայում վաճառեն կամ վերատնկեն:

Շենքի անմիջական բակում տեսախցիկներ տեղադրված չեն եղել: Թեև դիմացի սեփական տների վրա կան որոշակի տեսախցիկներ, սակայն դրանք բավականին հեռու են և որևէ շարժ կամ հստակ կադր չեն ֆիքսել:

Հարցին, թե ինչպես կորակի այս արարքը՝ վատություն, չուզողություն, թե՞ զուտ նյութական շահից դրդված գողություն, տիկին Աննան պատասխանեց, որ բոլոր տարբերակներն էլ հնարավոր են: Սակայն սարսափելին այն է, որ հերոսի լուսավոր պատկերի առկայությունն անգամ չի կանգնեցրել հանցագործին:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ էլ գետնանցումից անհետացել էր հերոսի դիմանկարը, Oragir.News-ն իր «Իրական Հայաստանի անհետացող հերոսները» հրապարակման մեջ արդեն անդրադարձ կատարել էր այս թեմային:

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ