Մամուլ 1 ամիս առաջ - 08:28 19-08-2026

Ակամայից Փաշինյանի ծրագիրն են ի կատար ածում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի 2-ին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի անսպասելի հրաժարականից հետո ավելի քան մեկ ամիս է՝ այդ պաշտոնը թափուր է: ԱԺ խորհրդարանականները նրան փոխարինողի հարցն են քննարկում։ Մենք մի քանի հրապարակում ենք արել՝ տեղեկացնելով, որ պատգամավորներից որեւէ մեկը հանձն չի առնում՝ ստեղծված իրավիճակում զբաղեցնել այդ պաշտոնը՝ կանխատեսելով, որ հայտնվելու է պետության պատժիչ մեքենայի թրթուրների տակ։

Իրավիճակը փորձել էին իրենց ձեռքը վերցնել արցախցի ՀԿ սեկտորի ներկայացուցիչները, նախորդ շաբաթ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի եւ հասարակական գործիչ Անաստաս Իսրայելյանի թեկնածությունների հարցն են ներկայացուցչությունում քննարկել, սակայն պատգամավորները դեմ են երկուսին էլ ու որոշել էին, որ օգոստոսի 18-ին ներկայացուցչությունում նորից կհավաքվեն ու իրենց միջից՝ որեւէ խմբակցությունից Արցախի ԱԺ նախագահի թեկնածու կառաջադրեն։

Տեղեկացանք, սակայն, որ հավաքը չի կայացել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, ավելի վաղ են փորձել հավաքվել, սակայն դաշնակցական Արթուր Մոսիյանը երկրից բացակայել է, սպասել են նրան: Հիմա էլ վերադարձել է, բայց, մեր տեղեկություններով, ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Բաղունցին չի հաջողվել պատգամավորներին իրար գլխի հավաքել։ Խորհրդարանականների անպատասխանատու պահվածքից փորձում են օգտվել ՀԿ սեկտորի ներկայացուցիչները։ Նախօրեին անանուն մի հաղորդագրություն էին տարածել, թե Արցախի նախագահի լավագույն թեկնածուն քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանն է։

Փաստորեն, արցախցի պատգամավորները որոշել են տեղի տալ Փաշինյանի ճնշումներին եւ սեփական անգործությամբ նպաստում են նրա նպատակների իրականացմանը` Արցախի պետական ինստիտուտների ոչնչացմանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր