Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 16:30 18-08-2026

Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռը 12 ժամ ուշացումով է հասել «Զվարթնոց». մանրամասներ

Օգոստոսի 17–ին նախատեսված Բարսելոնա–Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան. ուղևորներից մեկը Sputnik Արմենիային հայտնեց, որ «FlyOne Արմենիա» ավիաընկերության օդանավը մնացել է ամպրոպի ու կարկուտի տակ, ինչի հետևանքով դիմապակու վրա ճաքեր են առաջացել, վնասվել է ինքնաթիռի առաջամասը։

«Մեզ հայտնեցին, որ այդ ինքնաթիռով չվերթն իրականացնելը խիստ վտանգավոր է, այն պետք է վերանորոգվի, որի համար երկար ժամանակ է պետք։ Ստիպված էինք ավելի քան 6 ժամ սպասել, մինչև Երևանից նոր ինքնաթիռ կգար Բարսելոնա, որով էլ վերադարձանք հայրենիք»,–ասաց ուղևորը։

Նշենք, որ թռիչքը պետք է տեղի ունենար Բարսելոնայի ժամանակով 20։35–ին և Երևան պետք է հասներ Երևանի ժամանակով 03։15–ին։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ ուշացման պատճառը եղել է տեխնիկական խնդիրը։

Բարսելոնա–Երևան 3F 232 չվերթը քիչ առաջ բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը