Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 13:47 18-08-2026

Գործող իշխանությունն ընտրել է հանցավոր և ակնհայտ հակասահմանադրական ուղի. Լիլիթ Գալստյան

Սահմանադրության երեք հոդվածներով պետությունը երաշխավորում է խղճի և կրոնի ազատությունը, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում՝ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ, օգոստոսի 18-ին հայտարարեց այդ պաշտոնի թեկնածու, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ խոսելով երկրում քաղաքական բանտարկյալների առկայության և մամուլի ազատության պաշտպանության հետ կապված մի շարք խնդիրների մասին։

Նա նաև մտահոգություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ։

Պատգամավորի խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ արձանագրվել է, որ պետական դատարանները իրավասու չեն քննելու եկեղեցու ներքին կառուցվածքին վերաբերող և կանոնական իրավունքով կարգավորվող հարցերը, քանի որ նման միջամտությունը խախտում է ոչ միայն կրոնական կազմակերպության ինքնավարությունը, այլև բոլոր քաղաքացիների խղճի և կրոնի ազատության իրավունքը։

«Քաղաքական մեծամասնությունն ընտրել է հանցավոր և ակնհայտ հակասահմանադրական ուղի՝ հայտարարելով իր մտադրության մասին ստիպել Նորին Սրբություն Կաթողիկոսին հրաժարական տալ և փոխել ազգային ինքնավար եկեղեցու կառավարման կարգը։ Երբ իշխանությունը որոշում է, թե ով պետք է ղեկավարի եկեղեցին՝ ընդ որում՝ ցանկացած գնով, դա արդեն խոսում է ամեն ինչի մասին, բայց ոչ իրավական պետության», - ասաց Գալստյանը՝ պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցերին։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը