Ներքին 1 ամիս առաջ - 20:11 17-08-2026

King Pap Street, թե՞ Pap Tagavori Street. քաղաքապետարանի պարզաբանումը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Մայրաքաղաքի փողոցների անվանակոչումն ու ցուցանակների տեղադրումը հերթական անգամ հայտնվել է հանրության քննադատության կենտրոնում։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը նկատել է, որ նախկին Ամիրյան փողոցի մի հատվածի՝ նոր անվանակոչված Պապ թագավորի փողոցի անգլերեն տարբերակը վերածվել է «King Pap Street»-ի, ինչն ուղղակիորեն հակասում է «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքին։

Օգտատերն իր գրառման մեջ հեգնանքով գրում է. «Հայաստանի օրենսդրությունը հստակ կանոն է սահմանել. հատուկ աշխարհագրական անվանումներն այլ լեզուներով գործածելիս ՉԵՆ ԹԱՐԳՄԱՆՎՈւՄ...հակառակ դեպքում եկեք հետևողական լինենք։ Վայոց Ձորը դարձնենք Woe Gorge, Ծաղկաձորը՝ Flower Gorge, Նոր Նորքը՝ New New, իսկ Երիտասարդականը` Youth Stuff»։

Մեկնաբանություն ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանի հետ։ Ի պատասխան հանրային դժգոհության՝ քաղաքապետարանի ներկայացուցիչը վստահորեն պաշտպանեց «King Pap Street» տարբերակը՝ ներկայացնելով հետևյալ հիմնավորումը․

««Թագավոր» բառն այս պարագայում հատուկ անվան մաս չի կազմում, այլ ուղղակի տիտղոս է։ Պապի անունը եղել է պարզապես Պապ, իսկ թագավորը՝ նրա կարգավիճակն է»։

Նրա խոսքով՝ ինչպես անգլալեզու աշխարհում ասում են «King Arthur» (Արթուր արքա), այնպես էլ այս դեպքում եղել է «King Pap»:

Կարապետյանի խոսքով՝ ֆեյսբուքյան օգտատիրոջ քննադատությունը տեղին չէ, քանի որ նա հղում է անում աշխարհագրական անուններին, մինչդեռ Պապ թագավորն աշխարհագրական անուն չէ, այլ պատմական անձի անուն և տիտղոս։

««Թագավորը» զուտ կոչում է, այլ ոչ թե հատուկ անուն՝ «Պապ թագավոր» միասին վերցված, ուստի այն անհնար է համեմատել Ծաղկաձորի կամ Վայոց Ձորի հետ»,- եզրափակեց քաղաքապետի մամուլի քարտուղարը։

Հավելենք նաև, որ ըստ ՀՀ Կառավարության N 220-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ աշխարհագրական անվանումների անգլերեն և ռուսերեն տառադարձության կարգի», ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների (փողոցներ, պողոտաներ) անվանումները օտար լեզուներով գրվելիս ենթակա են բացառապես տառադարձման (տրանսլիտերացիայի), այլ ոչ թե բառացի թարգմանության։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
20:24 Ավելի քան 100 կոնգրեսական կոչ է արել Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր