Ներքին 1 շաբաթ առաջ - 18:13 14-08-2026

Դատարան է հանձնվել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ նյութերը

Դատախազը 2026 թվականի օգոստոսի 14-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու համար մեղադրվող 14 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների մասնակից «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համակիր, նույն դաշինքի անունից հանդես եկող Կ.Պ.-ն (Կարապետ Պողոսյանը), նախնական համաձայնության գալով վերոնշյալ դաշինքի այլ համակիրների, այդ թվում՝ Հ.Ս.-ի և Լ.Վ.-ի հետ, նպատակադրվել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրատեղամասերի ընտրական հանձնաժողովների կազմում ներգրավելու եղանակով՝ որպես քողարկված վարձատրություն, ընտրակաշառք տալ ընտրողներին:

Մասնավորապես՝ Կ.Պ.-ն, Հ.Ս.-ն և Լ.Վ.-ն առաջարկել են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու և նշված դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև իրենց մերձավորների՝ ընտրություններին մասնակցելը և նույն կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելն ապահովելու պայմանով, կազմակերպել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովներում Մ.Գ.-ի, Ար.Գ.-ի, Կ.Գ.-ի, Ա.Գ.-ի, Վ.Ն.-ի, Մ.Ն.-ի, Գ.Ա.-ի, Լ.Հ.-ի, Ռ.Ա.-ի, Ս.Ե.-ի և Մ.Գ.-ի ընդգրկումը: Մ.Գ.-ն, Ար.Գ.-ն, Կ.Գ.-ն, Ա.Գ.-ն, Վ.Ն.-ն, Մ.Ն.-ն, Գ.Ա.-ն, Լ.Հ.-ն, Ռ.Ա.-ն, Ս.Ե.-ն և Մ.Գ.-ն ընդունել են ընտրակաշառք տալու առաջարկը:

2026 թվականի հունիսի 6-ին Լ.Վ.-ն, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, վերոնշյալ անձանցից յուրաքանչյուրին փոխանցել է 30 հազար դրամ ընտրակաշառք։

Նախաքննության ընթացքում 14 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. 3 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասով, 9 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասով և 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատախազը 2026 թվականի օգոստոսի 14-ին, քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է Հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից