Ներքին 1 շաբաթ առաջ - 14:20 12-08-2026

Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները վտանգավոր փուլում են․ Անանյան

«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է․

«Այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ։ Առաջիկայում հնարավոր են ոչ միայն հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումների ընդլայնում, այլև միգրացիոն վարչարարության խստացում, գազի մատակարարման պայմանների վերանայում, լոգիստիկ խնդիրներ և ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշման ուժեղացում։

Ոչ ոք չի պնդում, որ այս բոլոր զարգացումներն անխուսափելիորեն տեղի են ունենալու։ Սակայն պատասխանատու պետությունը պարտավոր է պատրաստվել ոչ միայն ցանկալի զարգացումներին, այլև ցանկացած անբարենպաստ սցենարի։

Մինչդեռ գործող իշխանությունը երկիրը հասցրել է ռազմավարական անորոշության։ Մի կողմից հայտարարում է եվրոպական ինտեգրման մասին՝ չունենալով ԵՄ անդամակցության առաջարկ, պաշտոնական հայտ կամ տնտեսական անցման ծրագիր, մյուս կողմից պնդում է, որ ցանկանում է մնալ ԵԱՏՄ-ում։ Սա այլևս պարզապես անհավասարակշիռ արտաքին քաղաքականություն չէ, այլ վտանգավոր և անպատասխանատու ինքնահոս։

Հայաստանին այսօր անհրաժեշտ են՝
* արտահանման սահմանափակումների ազդեցության ամբողջական հաշվարկ և տուժող արտադրողների պաշտպանության ծրագիր,
* Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների կարգավիճակի օրինականացման և նրանց հնարավոր վերադարձի կառավարման համակարգ,
* գազի ու էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացման և հնարավոր գնային շոկերի կառավարման սցենարներ,
* նոր շուկաների հասանելիության և արտահանման իրական դիվերսիֆիկացման գործնական ծրագիր,
* ԵՄ–ԵԱՏՄ հնարավոր երկընտրանքի տնտեսական, սոցիալական և անվտանգային հետևանքների հրապարակային գնահատում։

Հայաստանը չպետք է ընտրություն կատարի ո՛չ արտաքին ճնշման, ո՛չ էլ իշխանության քարոզչական կարգախոսների ազդեցությամբ։ Սակայն ինքնիշխան քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ են պետական կարողություն, մասնագիտական հաշվարկ և պատասխանատվություն։

Գործող իշխանության վարքագիծը մինչ այժմ ցույց է տվել հենց դրանց բացակայությունը։ Իսկ այդ քաղաքական անկարողության գինը վճարելու են Հայաստանի քաղաքացիներն ու տնտեսությունը»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից