Ներքին 1 ամիս առաջ - 21:30 10-08-2026

Պետական բյուջեից՝ մասնավորի գրպանը․ ինչպե՞ս կազդի մանկապարտեզների նոր կարգը ընտանիքների վրա

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

ՀՀ Կառավարությունը հաստատել է մասնավոր մանկապարտեզների ֆինանսավորման նոր պիլոտային մոդել, որով պետությունն ու համայնքը համատեղ հոգալու են պետական մանկապարտեզներում հերթագրված, բայց տեղի սղության պատճառով դուրս մնացած 5-6 տարեկան երեխաների մասնավոր հաստատություններ հաճախելու ծախսերի մի մասը: Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2027 թվականի սեպտեմբերի 1-ից: Չնայած որոշմամբ սահմանվել է ծնողական համավճարի առավելագույն սահմանաչափ (տարեկան շուրջ 430 հազար դրամ):

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ ըստ հետազոտությունների՝ մանկապարտեզ հաճախած երեխաները հետագայում ուսման ոլորտում շատ ավելի մեծ հաջողությունների են հասնում: Սակայն Հայաստանում այսօր մանկապարտեզի տարիքի երեխաների մոտ 1/3-ը ընդհանրապես նախակրթարան հաճախելու հնարավորություն չունի:

Մանկապարտեզի տարիքի երեխաներ ունեցող ծնողները ևս մեկ հիմնավոր մտավախություն ունեն. նրանք չեն բացառում, որ լիցենզավորված մասնավոր հաստատությունները, օգտվելով պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ կորզելու այս հնարավորությունից, պարզապես կբարձրացնեն վարձավճարները։ Արդյունքում՝ ծրագրի ողջ ֆինանսական բեռը կրկին կմնա ծնողների ուսերին։

Այս համատեքստում Ատոմ Մխիթարյանը նշեց, որ իր տեղեկություններով՝ պետական կամ համայնքային մանկապարտեզների տնօրեններն ու նրանց փոխկապակցված անձինք պետական մանկապարտեզների հարևանությամբ մասնավոր մանկապարտեզներ են բացում, ինչը պակաս մտահոգիչ փաստ չէ։

Լուրջ մտահոգություններ կան նաև այն մասին, որ կառավարության այս որոշումը կնպաստի «խնամի-ծանոթ-բարեկամ» արատավոր սկզբունքի արմատավորմանը։ Արդյունքում՝ մասնավոր հաստատություններում առաջնահերթություն կստանան ոչ թե երկար ժամանակ հերթում սպասող երեխաները, այլ պաշտոնյաների կամ տնօրենների ծանոթների զավակները։

Մանրամասները՝ տեսանյութում։ Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր