Ներքին 1 ամիս առաջ - 20:47 10-08-2026

Խելացի երեխաներ են, զարմանալի է, թե ոնց է այդ դեպքը եղել․ Արալեզում զարմացած են

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Համացանցից եմ իմացել դեպքի մասին, ոչ աշխատանքային օր է եղել։ Դանակահարված երիտասարդները երկուսն են․ խելացի երեխաներ են։ Զարմանալի է, թե ոնց է էդ դեպքը եղել, ինչի համար է եղել, անկեղծ ասած՝ ես ոչ մի ինֆորմացիայի չեմ տիրապեում»,- Oragir.News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով օգոստոսի 9-ին Արարատի մարզում տեղի ունեցած դանակահարությանը ասաց Արալեզ բնակավայրի վարչական ղեկավար Լաուրա Խլոյանը։

Հիշեցնենք՝ երեկ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ։ Դեպքի վայր մեկնած Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է Արալեզ գյուղի 21 և 20-ամյա բնակիչներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ 21-ամյա տուժողը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Երիտասարդների կյանքին վտանգ չի սպառնում։

Վարչական ղեկավարը հավելեց, որ տուժած տղաները մեծացել են նորմալ ընտանիքում, նրանք ընկերներ են։

Ինչ վերաբերում է դանակահարությունն իրականացրած 24-ամյա երիտասարդին, Լաուրա Խլոյանը հայտնեց, որ նրա մասին որևէ տեղեկություն չունի, քանի որ վերջինս իրենց համայնքից չէ. «Մյուսին չեմ ճանաչում, կողքի գյուղից է եղել, չեմ ճանաչում։ Չգիտեմ ինչով էր զբաղվում»։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Նոր Կյանքի վարչական ղեկավարի հետ, սակայն չստացվեց։

Նշենք, որ գործով կազմված փաստաթղթերն արդեն փոխանցվել են նախաքննական մարմին։ Իրավապահները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դանակահարած 24-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։ Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր