Ֆիլմ 1 ամիս առաջ - 21:30 09-08-2026

Իրական Հայաստանի անհետացող հերոսները

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Պատերազմի հերոսները միայն անցյալի հիշողություն չեն․ նրանք պետության արժեհամակարգի մի մասն են։ Հենց նրանց սխրանքներով պետք է դաստիարակվեն սերունդները, նրանց մասին պետք է նկարահանվեն ֆիլմեր, գրվեն գրքեր, դպրոցներում պահպանվեն հիշատակի անկյուններ, որպեսզի երեխաները ճանաչեն իրենց հայրենիքի համար կյանք տված մարդկանց։

Իսկ ի՞նչ ենք անում այսօր, ինչպե՞ս ենք ներկայացնում պատերազմի հիշողությունը։

Երբ գետանացումներից անհետանում են հերոսների դիմանկարները, իսկ դպրոցներից՝ փառքի անկյունները, շատերի համար այդ երևույթն ընկալվում է ազգային հիշողությունը ջնջելու կամ թուլացնելու միտում։

Պատերազմի բովով անցած «Սևքարեցի Սաքո» ֆիդային մահապարտների ջոկատի հրամանատար Ռաֆայել Քոչարյանը՝ առավել հայտնի Քոչարո անունով, առաջնագծում տեսել է իր տղաների սխրանքն ու անձնազոհությունը։ Նա թերևս ամենալավը գիտի նրանց սխրագործության իրական արժեքը և ունի իր հստակ դիրքորոշումն այսօր Հայաստանում տեղի ունեցող իրողությունների նկատմամբ։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում արժանիորեն չեն գնահատվում ոչ միայն նահատակված հայորդիները, այլև պատերազմի արհավիրքներով անցած կենդանի հերոսները։

Հերոսածին մայրերը ցավով նշում են՝ եթե այսօր չկարողանանք պահպանել մեր արժեքները, տարիներ անց կանգնելու ենք շատ ավելի մեծ խնդրի առջև՝ կորցնելով մեր բարոյական նկարագիրը։

Այնուամենայնիվ, հարց է ծագում՝ մի՞թե պարտություն կրած Հայաստանին այլևս հերոսներ պետք չեն։

Մեր հերոսներին անտեսելով՝ միևնույն է, պատմությունը չի փոխվում, իսկ անցյալը՝ չի ջնջվում. դա միայն վտանգում է ապագա սերունդների ազգային դիմագիծն ու հիշողությունը։

Առավել մանրամասն` Հասմիկ Մովսիսյանի պատրաստած ֆիլմում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր