Սպորտ 2 ամիս առաջ - 20:37 05-08-2026

Marca-ն նշել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Ինֆանտինոյին փոխարինելու գլխավոր թեկնածուներին

Իսպանական հեղինակավոր Marca պարբերականը հրապարակել է այն հինգ հիմնական թեկնածուների անունները, որոնք կարող են փոխարինել Ջանի Ինֆանտինոյին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնում։

Հավակնորդների ցանկում ընդգրկված են։

Նասեր Ալ-Խելաիֆի – ՊՍԺ-ի նախագահ, Եվրոպական ֆուտբոլային ակումբների ասոցիացիայի (ECA) նախագահ,
Վիկտոր Մոնտալյանի – ՖԻՖԱ-ի փոխնախագահ, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԿՈՆԿԱԿԱՖ) նախագահ,
Ալեքսանդր Չեֆերին – ՈւԵՖԱ-ի նախագահ,
Շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆա – Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (AFC) նախագահ,
Պատրիս Մոցեպե – Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) նախագահ:

Նշվում է, որ Մոնտալյանիի թեկնածությունը դիտարկվում է որպես ամենատրամաբանական տարբերակ, քանի որ նա զբաղեցնում է ՖԻՖԱ-ի խորհրդի փոխնախագահի պաշտոնը և քաջածանոթ է կառույցի ներքին աշխատանքին։

Թեկնածուների հայտերի ընդունման վերջնաժամկետը սահմանված է 2026 թվականի նոյեմբերի 18-ը։ Հավակնորդ առաջադրելու իրավունք ունեն բացառապես ազգային ֆուտբոլային ասոցիացիաները, ընդ որում, թեկնածուն պետք է ստանա առնվազն հինգ ֆեդերացիայի աջակցություն։

Հավելենք, որ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2027 թվականի մարտի 18-ին՝ Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում։

Armsport

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը