Ուղիղ եթեր
Ներքին 2 շաբաթ առաջ - 13:58 05-08-2026

Ուկրաինան, ռազմաճակատի գիծը վերածում է նոր ռազմական տեխնոլոգիաների փորձարկման հարթակի

Ուկրաինան, ռազմաճակատի գիծն արագորեն վերածում է նոր ռազմական տեխնոլոգիաների փորձարկման հարթակի։ Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Ուկրաինան, ռազմաճակատի գիծն արագորեն վերածում է նոր ռազմական տեխնոլոգիաների փորձարկման հարթակի։ Թեև ՆԱՏՕ-ից անընդհատ ստացվող անօդաչու սարքերի շնորհիվ, օդում հասել է որոշակի առավելության, այնուամենայնիվ՝ ցամաքային մարտերում զգալիորեն զիջում է ռուսականին։

Այս իրավիճակը փոխելու նպատակով, Կիևը նախատեսում է լայնորեն կիրառել մարտական ռոբոտներ, որոնք արդեն իսկ կատարում են զորքերի մատակարարման, ականազերծման, վիրավորների տարհանման և նույնիսկ մարտական գործողություններին մասնակցության առաջադրանքներ։

Ինչպես գրում է Bloomberg գործակալությունը, Ուկրաինայում նախատեսում են մինչև ընթացիկ տարվա վերջ արտադրել շուրջ 50.000 ցամաքային ռոբոտացված համալիրներ, որպեսզի կարողանան կրճատել Ռուսաստանի հետ զինուժի թվաքանակային տարբերությունը։

Ցամաքային մարտական ռոբոտներն աստիճանաբար դառնում են մարտական ստորաբաժանումների անբաժանելի մաս։ Դրանք համալրվում են հրանետներով, գնդացիրներով, նռնականետերով, ինքնաոչնչացման համակարգերով և այլ տեսակի սպառազինությամբ։

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն, այսօր ահռելի միջոցներ են հատկացնում պաշտպանությանը, մասնավորապես՝ անօդաչու համակարգերին, ինչպես նաև աստիճանաբար զարգացող և սպառազինության վերցվող ցամաքային ռոբոտացված համակարգերին։

Նշենք, որ գերժամանակակից սպառազինության և անմիջապես կիրառման փորձերից հետ չի մնում նաև Ռուսաստանը: Ըստ էության, չորս տարուց ավելի ընթացող ռուս-ուկրաինական պատերազմը, մոդեռնիզացվող սպառազինությունների կիրառման պրակտիկան ընդլայնվում է ավելի արագ տեմպերով, քան կարելի էր պատկերացնել։
Եթե մեկ տարի առաջ ցամաքային ռոբոտները հիմնականում ռազմաճակատի գիծ էին հասցնում սնունդ և զինամթերք, ապա այժմ դրանք կարող են պահել դիրքեր, իրականացնել գրոհներ առանց հետևակի մասնակցության, ինչպես նաև գործել դրոնների հետ համատեղ՝ ձևավորելով անօդաչու հարվածային խմբեր։
«Ավելի լավ է կորցնել տասնյակ ռոբոտներ, քան մեկ զինվոր»։ Ակնհայտ է, որ ապագայի պաշտպանության հիմքում այս բանաձևերն են դրվում:

Մարդու գործոնը պատերազմից ամբողջովին դուրս բերել, բնականաբար հնարավոր չէ: Իվերջո՝ մարդն է հաղթում կամ պարտվում պատերազմում: Սակայն մարդկային կորուստները նվազագույնի հասցնելու, հակառակորդին՝ տեխնիկա-տեխնոլոգիան բոլոր միջոցների ներդաշնակեցմամբ ճնշելու խնդիրները ԶՈւ գլխավոր շտաբների հիմնական մտահաղացումներն են լինելու:

Հ.Գ.
Սերժանտի, սպայի, գեներալի պրոֆեսիոնալ արժանիքները, ոչ հեռու ապագայում չափվելու են ոչ թե հնացող ատեստացիայով ու ֆիզկուլտուրայի գնահատականով, այլ առկա տեխնոլոգիական զինատեսակների և ԱԲ-ի կիրառման հմտություններով, գիտելիքահեն որոշումներ կայացնելու փորձառությամբ ու հակառակորդի համարժեք գործողությունները կանխատեսելու կարողությամբ»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ