Արտաքին Ներքին 2 ամիս առաջ - 22:55 04-08-2026

Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու

ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ռուբեն Ռուբինյանի անդրադարձը թուրքական քաբաբին մեծ արձագանք է գտել Թուրքիայի արևելյան հատվածում գտվող Ադանա քաղաքում։ Ադանացի խոհարար Ուղուր Այդընը, արձագանքելով հայ քաղաքական գործչի հայտարարությանը, Ռուբինյանին և ողջ հայ ժողովրդին հրավիրել է Ադանա։

«Եթե բոլորը նստեն ու քաբաբ ուտեն, խաղաղություն կհաստատվի և ամեն հարց կլուծվի։ Մենք սիրում ենք մեր հարևաններին և պատրաստ ենք պատշաճ հյուրասիրել նրանց։ Թող գան, և մենք այստեղ մի քաբաբով վերջ կդնենք լարվածությանը»,- նշել է թուրք խոհարարը։

Տեղի բնակիչներից մեկը նույնպես անդրադարձել է թեմային և նշել, որ Ռուբինյանը քաբաբը համտեսել է Ստամբուլում, սակայն իսկական համն ու թուրքական հյուրասիրությունը զգալու համար պետք է այցելել հենց Ադանա։ Վերջինս թե ՀՀ ԱԺ նախագահին և թե Հայաստանի ժողովրդին հրավիրել է Ադանա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանի հետ բանավեճի ընթացքում Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով հետազոտական աշխատանքի շրջանակներում Թուրքիայում լինելուն, նշել էր, որ հավանել է տեղի խոհանոցը և այցելել հայկական եկեղեցիներ։

Վերջինս մասնավորապես ասել էր. «Էնտեղ սիրում էի ուտել քեբաբ Ադանա Քեբաբ, շատ համով է, Իսկանդեր, համով բաներ: Էնտեղ հաճախ գնում էի պատրիարքարան, որովհետև ինձ հետաքրքիր էր: Ստամբուլի հայկական եկեղեցիներն էի սիրում գնալ ու ուսումնասիրել: Սիրով շփվում էի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, երբ հանդիպում էինք ու էսպես շարունակ»:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․