Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 17:59 31-07-2026

Կաթողիկոսին ԱԺ չհրավիրելը կբորբոքի՞ ընդվզում. Արմեն Բադալյանը՝ ընդդիմության քայլերի մասին

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Ամենայն Հայոց Կաթողիկոսին Ազգային ժողովի օրհնության արարողությանը չհրավիրելու որոշումը նոր քննարկումների թեմա է դարձել քաղաքական դաշտում։ Ընդդիմադիր շրջանակները փորձում են հասկանալ՝ արդյոք այս հարցը կարո՞ղ է վերածվել հանրային դժգոհության ալիքի, և հնարավո՞ր է այն օգտագործել մարդկանց փողոցային պայքարի դուրս բերելու համար։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ այս հարցը չի կարող դառնալ լայն հանրային ընդվզման հիմք։ Նրա գնահատմամբ՝ ընդդիմությունն այսօր չունի այն հնարավորությունները, որոնք թույլ կտային նման թեման վերածել մեծ քաղաքական գործընթացի։

«Չեմ կարող ասել, որ այստեղ հարցը այն է, թե կարողանան ինչ-որ ընդվզում իրականացնել։ Ընդհանրապես «ընդվզում» բառը պետք է մոռանալ։ Ժողովուրդն իր գործը հունիսի 7-ին արեց՝ գնաց, քվեարկեց, ՔՊ-ին զրկեց սահմանադրական մեծամասնությունից։ Նախկին խորհրդարանը ուներ 71 պատգամավոր, հիմա ունի 64 պատգամավոր։ Իր գործը ժողովուրդն արեց, մնացածի մասին մոռացեք»,- ասաց Բադալյանը։

Նրա խոսքով՝ սխալ է նաև ենթադրել, որ եկեղեցու շուրջ ստեղծված թեման ինքնաբերաբար կկարողանա համախմբել հավատացյալ կամ ավանդապաշտ մարդկանց։ Անդրադառնալով ընդդիմության հետագա քայլերին՝ Բադալյանը նշեց, որ Ազգային ժողով գնալու կամ չգնալու հարցը պետք է կախված լինի նրանից, թե ինչ նպատակ է դրված։

«Եթե նպատակը իշխանափոխություն անելն է, բնականաբար կարող է գնալ։ Բայց իշխանափոխությունն ինչ ձևով է ուզում անել՝ դա առանձին հարց է։ Եթե գնում է այնտեղ ընդամենը ելույթներ ունենալու համար՝ դա մի նպատակ է։ Եթե գնում է այլ գործընթացների համար՝ դա ուրիշ նպատակ է։ Ազգային ժողովը կարող է տարբեր նպատակներ իրականացնելու համար օգտագործվել, բայց ես չգիտեմ՝ իրենք ինչ նպատակներ ունեն»,- ասում է քաղաքական վերլուծաբանը։

Այսպիսով, ըստ Արմեն Բադալյանի, Կաթողիկոսին ԱԺ չհրավիրելու թեման կարող է մնալ քաղաքական քննարկումների շրջանակում, սակայն ինքնին բավարար չէ լայն հասարակական շարժում ձևավորելու համար։ Ընդդիմության հետագա քայլերը, նրա գնահատմամբ, կախված են ոչ այնքան այս առանձին իրավիճակից, որքան ընդհանուր քաղաքական նպատակից և դրա իրականացման ձևից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր