Ներքին 3 շաբաթ առաջ - 18:13 30-07-2026

Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՔԿ-ից:

«Տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նշենք, որ անձի վերաբերյալ մեկ այլ՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու քրեական վարույթով կա կալանավորման որոշում, և հայտարարված է հետախուզում»,- հայտնեցին ՔԿ-ից:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն ուսումնասիրում է Աննա Հակոբյանի հրապարակման վերաբերյալ ստացված հաղորդումը:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո իր հասցեին սպառնալիքներ է զգում։ Նա նշել է, որ հույս ունի՝ պետական ծառայությունները կկանխեն նման իրավիճակները։

Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում Հակոբյանը կոչ էր արել կանանց չլռել բռնության դեպքերի մասին և բարձրաձայնել խնդիրը։

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ ընթացք է տրվել Աննա Հակոբյանի հրապարակմանը։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում