Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 11:56 30-07-2026

Ես հիմա էլ եմ մեքենա վարում․ չեմ կարող ընտանիքիս սոված թողնել․ քաղաքացի

Վարորդական իրավունքից զրկված մի խումբ քաղաքացիներ կրկին բարձրաձայնում են իրենց դժգոհությունը՝ պնդելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վարորդական իրավունքների վերադարձի վերաբերյալ ավելի վաղ հնչեցրած հայտարարությունները մինչ օրս ամբողջությամբ կյանքի չեն կոչվել։

Նրանք նշում են, որ հատկապես Արցախում կամ արտերկրում վարորդական իրավունք ստացած, ինչպես նաև մինչև 2020 թվականը վարորդական իրավունքից զրկված անձինք շարունակում են բախվել տարբեր խոչընդոտների և չեն կարողանում վերականգնել իրենց իրավունքները։

Քաղաքացիներից մեկը պատմում է, որ արդեն ամիսներ շարունակ չի կարողանում լուծել իր հարցը, իսկ պատճառաբանությունն այն է, որ իր վարորդական իրավունքը կապված է Արցախի հետ։

«Ասում են՝ Արցախում է ձեր վարորդական իրավունքը տրված։ Ես էլ ասում եմ՝ 22 տարի առաջ քննությունը տվել եմ, Հայաստանը հինգ ամիս հետո է ինձ ուղարկել վարորդական իրավունքը։ Հիմա ինչի՞ համար են մերժում։ Համատարած է արցախցիների նկատմամբ, բոլորին նույն պատասխանն են տալիս»,– նշեց նա։

Մյուս քաղաքացիներն էլ ընդգծում են, որ մինչև 2020 թվականը վարորդական իրավունքից զրկված անձինք ևս չեն կարողանում օգտվել գործող կարգավորումներից։ «Օրենքը մտել է 2020-ից հետո, բայց ես 2018-ին եմ զրկվել։ Ի՞նչ տարբերություն՝ 2018, թե 2020։ Մինչև հիմա չեն կարողանում վարորդական իրավունքը վերադարձնել»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Նրանց խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարությամբ խոստացել էր լուծել այդ խնդիրը, ինչից հետո շատերը հույս են ունեցել, որ կկարողանան օրինական ճանապարհով վերականգնել իրենց իրավունքները։

«Հրապարակում ինքն ասաց՝ բոլոր զրկվածներին տալիս ենք։ Էդ խոսքը լսելուց հետո մտածեցինք՝ վերջ, մեր հարցը լուծվելու է։ Բայց այսօր պարզվում է՝ տարբեր մարդկանց տարբեր ձևով են մոտենում»,– ասաց հավաքի մասնակիցներից մեկը։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ, չնայած վարորդական իրավունք չունի, ստիպված շարունակում է մեքենա վարել, քանի որ դա իր ընտանիքի ապրուստի միակ միջոցն է։ «Ես հիմա էլ եմ մեքենա վարում, որովհետև դա իմ հացի խնդիրն է։ Չեմ ուզում օրենք խախտել, բայց չեմ կարող ընտանիքիս սոված թողնել։ Եթե խոստացել են, թող բոլորի նկատմամբ նույն կերպ կիրառեն օրենքը»,– ասաց նա։

Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները պահանջում են, որպեսզի բոլոր խմբերի նկատմամբ կիրառվեն հավասար պայմաններ և վերացվեն այն խոչընդոտները, որոնք, իրենց համոզմամբ, թույլ չեն տալիս օգտվել հայտարարված կարգավորումներից։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին