Մենք գտնվում ենք ծայրահեղ անորոշության մեջ: Եվ այս իշխանությունները դա արձանագրել են իրենց իսկ կողմից՝ որոշակի իմաստով հայտնվելով հենց այն ծուղակում, որից փորձում էին խուսափել:
Այս մասին ԱԺ իր ելույթում ասաց Արամ Վարդևանյանը:
«Ծուղակից խուսափելն իշխանություններն իրացնում էին հասարակությանը ոչ ամբողջական ու տեղ-տեղ կեղծ տեղեկություն տրամադրելով, որովհետև եթե հայ հասարակությունը իմանար, որ 2026-ի սեպտեմբերին եթե ոչ մի սահմանադական բաեփոխում չլինի, աղետաբեր պատերազմ չի լինելու, հայ հասարակության քվեն լինելու էր այլ: Իրավիճակն այլ կլիներ, եթե այս կեղծ տեղեկությունը չլիներ:
Ու մենք հիմա հայտնվել ենք մի իրավիճակում, որ նույնսիկ ԹՐԻՓՓ-ը վավերացված է, բայց խաղաղության համաձայնագրի վերաբերյալ ոչ մի կանխատեսելիություն չկա», - ասաց Վարդևանյանը: