Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:22 29-07-2026

Երբ սպան ու զինվորը կողք կողքի են վազում, նույն ցեխի մեջ են սողում և նույն շշից են ջուր խմում, զինվորը հրամանատարի մեջ սկսում է տեսնել առաջնորդ

Արման Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով.

❗️ԻՄ ՊԱՏԿԵՐԱՑՐԱԾ ԲԱՆԱԿԸ❗️

Մաս 6
Հրահանգիչների ինստիտուտի հիմնում
Լավ հրամանատար լինելը դեռ չի նշանակում լավ ուսուցիչ լինել։

Այսօր շատ ստորաբաժանումներում դասակի կամ վաշտի հրամանատարը և՛ ղեկավարում է, և՛ կարգապահություն է հաստատում, և՛ ուսուցանում է` արդյունքում նա չի կարող լիարժեք կատարել այս երեք դեր ու պարտավորություններից և ոչ մեկը։

Լուծումը մեկն է՝ պրոֆեսիոնալ հրահանգիչների ինստիտուտի հիմնումը։
Հրահանգիչը պետք է սովորեցնի, իսկ հրամանատարը պետք է իր զինվորների հետ միասին մասնակցի պարապմունքներին։

Երբ սպան ու զինվորը կողք կողքի են վազում, նույն խոչընդոտներն են հաղթահարում, նույն ցեխի մեջ են սողում և նույնիսկ նույն շշից են ջուր խմում, այդ ժամանակ զինվորը հրամանատարի մեջ սկսում է տեսնել ոչ թե պաշտոնյա, այլ առաջնորդ։

Այդպես է ծնվում փոխադարձ հարգանքը։
Այդպես է կոտրվում «մենք և դուք» մտածելակերպը։
Այդպես է նվազում փողոցային ու քրեական ենթամշակույթը։

Իսկ հրահանգիչը զբաղվելով միայն ուսուցմամբ, ապահովում է մեկ կարևոր արդյունք՝ բոլոր զինվորները ստանում են միասնական, արդյունավետ ու բարձրորակ պատրաստություն։
Հաջորդ շասում կխոսեմ սերժանտական համակարգի մասին։

Տեսանյութը՝ Ստեփանակերտի մարզադաշտ, առավոտյան մարզանքից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր