Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 19:07 28-07-2026

Մարտունիում հրդեհ է բռնիվել «Jeep Compass»-ում. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի

Այսօր՝ հուլիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Պռոշյան փողոցում այրվում է «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Jeep Compass» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մարտունիում ավտոմեքենա է բռնկվել. մինչև հրշեջների ժամանումը օգնության են հասել Wildberries-ի աշխատակիցները

Ամենից շատ դիտված

19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային