Արտաքին 2 ամիս առաջ - 16:46 23-07-2026

Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսաստանի Պետդումայի հրապարակած նոր փաստաթղթի համաձայն՝ ՌԴ զինված ուժերում պայմանագրային ծառայության անցնելու իրավունք ստացող դատապարտյալների շրջանակն էապես ընդլայնվել է՝ ներառելով թմրանյութերի, զենքի, պայթուցիկների, դրամական միջոցների ու կենսաբանական նյութերի մաքսանենգության, ինչպես նաև ավազակության ու հանցավոր կազմակերպություններ ձևավորելու համար մեղադրվողներին։

Ինչպես հաղորդում է DW-ն, առաջնագծում ծառայելու հնարավորություն կստանան նաև անօրինական միգրացիա կազմակերպելու և պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր կորցնելու մեջ մեղավոր ճանաչված անձինք։

Հավաքագրման կանոնների այս խստացված մեղմացումը տեղի է ունենում ռազմական ծանր կորուստների համատեքստում. Վաշինգտոնի CSIS վերլուծական կենտրոնի տվյալներով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ակտիվ կիրառման պատճառով 2026 թվականին ռուսական բանակը սկսել է կորցնել 8 անգամ ավելի շատ զինվոր, քան ուկրաինական ուժերը։

CSIS-ի գնահատմամբ՝ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր ռուսական կողմի ընդհանուր կորուստները (սպանված, վիրավոր և անհետ կորած) արդեն հասել են շուրջ 1.4 միլիոնի։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը