Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 16:00 20-07-2026

10 միլիոն դրամ՝ հանրային կարծիքի համար. ինչու է նվազել մետրոյի ուղևորահոսքը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է «ԵՔ-ԲՄԾՁԲ-26/9» ծածկագրով գնման գործընթաց, որի շրջանակներում 10 000 000 դրամ է հատկացվել մայրաքաղաքում հանրային կարծիքի հարցումների և վարքագծային դիտարկումների ծառայությունների ձեռքբերմանը։



Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ այս հետազոտության անհրաժեշտությունը հիմնավորվում է ներդրումային ծրագրերի իրականացմամբ և տրանսպորտային համակարգի բարեփոխումներով։Սակայն ուշագրավ է, որ բյուջետային այս հատկացումն իրականացվում է մի իրավիճակում, երբ քաղաքային տրանսպորտի և հատկապես մետրոպոլիտենի պաշտոնական վիճակագրությունը բոլորովին այլ միտումներ է արձանագրում։

Չնայած հանրային տրանսպորտի արդյունավետության բարձրացման մասին պաշտոնական հայտարարություններին՝ գնման տեխնիկական բնութագրում սևով սպիտակի վրա արձանագրված են հակառակ միտումները։ Նկատելի է ընդհանուր անկում. 2025 թվականի դրությամբ Երևանում ընդհանուր օգտագործման տրանսպորտից օգտվել է 241 095 000 մարդ, ինչը 2024 թվականի համեմատ արդեն իսկ 2.3%-ով պակաս է։
Բաց այդ՝ մայրաքաղաքի տրանսպորտում մետրոպոլիտենի մասնաբաժինը շարունակում է մնալ ցածր մակարդակի վրա՝ ընդամենը 10.1% (24 582 600 ուղևոր)։



Ամենամտահոգիչը մետրոպոլիտենի ուղևորափոխադրումների ծավալն է, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 6.6%-ով։

Փաստաթղթում ուղղակիորեն ընդունվում է, որ այս միտումների հետևանքով ավտոճանապարհային ցանցը շարունակում է մնալ գերբեռնված, քանի որ քաղաքացիները նախապատվությունը տալիս են անհատական տրանսպորտին և տաքսիներին։

Գնման հիմնական նպատակներից մեկը նախատեսվող «Սուրմալու» մետրոյի կայարանի և «Գարեգին Նժդեհի» հրապարակի հարակից տարածքների քաղաքաշինական և սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունն է։ Սակայն հարցեր են առաջանում՝ արդյոք ապագա կայարանների կառուցման ձգձգվող նախագծերը «հանրային կարծիքի» անվան տակ ներկայացնելը չի՞ հետապնդում քաղաքական պատասխանատվությունը սեփական ուսերից թոթափելու նպատակ։

Ուշագրավ են նաև հետազոտության ժամկետները։ Ընկերությունը, որը կհաղթի մրցույթում, պարտավոր է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո արդեն 7-րդ օրը ներկայացնել նախնական հաշվետվություն, իսկ ամբողջական հետազոտությունն ավարտել 63 օրում։



Թե որքանով է հնարավոր ընդամենը մեկ շաբաթում իրականացնել որակյալ նախնական դիտարկում, և թե ինչու են պաշտոնական ժամկետները պահանջում նման արագ արդյունքներ, Oragir.News-ը կպարզի քաղաքապետարանին ուղղված հարցման միջոցով։


Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ