Ներքին 3 ամիս առաջ - 12:39 16-07-2026

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

Մենք սկսում ենք ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը, որոշման ընդունմամբ մենք նախագիծը սահմանված կարգով կուղարկենք ՍԴ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Սահմանադրական դատարանի կողմից նշած միջազգային պայմանագրում ՀՀ-ի սահմանադրությանը չհակասող դրույթներ արձանագրելու որոշման պարագայում սահմանված կարգով կդիմենք ԱԺ, քննարկումը կտեղափոխենք այնտեղ: Համաձայնագրի կնքմամբ արձանագրվում է, որ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն նպատակ ունեն Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, տարածաշրջանային առևտրի զարգացման ճանապարհով նպաստել ու ամրապնդել Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը:

ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման, կառուցապատման իրավունք այս գոտիներում և այս իրավունքը կգործի նախնական 49 տարով։ Բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ՝ ԱՄՆ-ին կպատկանի 74%-ը, ՀՀ-ին՝ 26%-ը։ Այս նախնական ժամկետի՝ 49 տարին լրանալուց հետո հնարավորություն կա կողմերի համաձայնությամբ երկարացնել համաձայնությունն ու ժամկետը ևս 50 տարով, և այս դեպքում կապահովվի, որ ՀՀ-ն ունենա ընկերության բաժնեմասերի 49%-ը:

Այս համաձայնագիրը ոչ միայն համահունչ է հանրահռչակված սկզբունքներին և ամրագրված սկզբունքներին, այլև շրջանակային համաձայնագրում բազմիցս հղում է արվում և օգոստոսի 8-ի, և հունվարի 13-ի փաստաթղթերին: ԹՐԻՓՓ-ի հիմնադրման փաստաթղթային գործընթացը ավարտելու համար առջևում դեռևս ունենք ևս 2 փաստաթուղթ, դա բաժնետերերի միջև պայմանագիրը կլինի, և կլինի արդեն ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կանոնադրությունը, այժմ աշխատում ենք այդ փաստաթղթերի վրա»,- նշել է Միրզոյանը:

Միրզոյանն ընդծեց՝ ՀՀ-ն կպահպանի իր լիարժեք ինքնիշխանությունն ու լիիրավ իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության, ՀՀ տարածքում իրականացվող մաքսային բոլոր գործընթացների նկատմամբ։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին