Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:07 24-11-2022

«Էական ու լրջագույն փոփոխություններ են տեղի ունենալու». կառավարությունը հաստատեց՝ ՀՀ-ում ստեղծվում է ՆԳ նախարարություն

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 24-ի նիստում փոփոխություն կատարեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում, որով նախատեսվում է ստեղծել Ներգին գործերի նախարարություն:

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը ներկայացնելով փաթեթը, նշեց. «Նոր նախարարության ստեղծումը թույլ կտա ապահովել ոստիկանության ոլորտի թե խորհրդարանական, թե հասարակական վերահսկողություն, ինչպես նաև այն կդառնա ոլորտում բարեփոխումներ իրականացնողն ու պատասխանատուն:

ՆԳՆ-ն իր մեջ ներառելու է երեք խոշոր ծառայություն՝ ոստիկանություն, փրկարար ծառայություն եւ միգրացիայի ու քաղաքացիության ծառայություն:

Նախարարությունում կկենտրոնացվի 5 հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում եւ բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա եւ քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում եւ հումանիտար հարցեր»:

Նրա խոսքով, ծառայությունների ղեկավարները նշանակվելու են ՀՀ վարչապետի կողմից, տեղակալները՝ ՆԳ նախարարի առաջարկությամբ՝ նշանակվելու ու ազատվելու են կրկին վարչապետի կողմից։

Նախատեսվում է դադարեցնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը. անցումային փուլ նախատեսվել է մինչև չորս ամիս ժամկետ։ Այդ 4 ամսում կառավարության կազմում նախարարների թիվը կլինի 13, որից հետո նորից կվերադառնան 12 նախարարի սկզբունքին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր համարեց նախագծի ընդունումը. «Այս փոփոխության հեռանկարային իմաստը նոր ստանդարտի Ոստիկանություն ու նոր ստանդարտի Փրկարար ծառայություն ունենալն է, սա է մեր ամենակարևոր խնդիրը, որը հետապնդում ենք։ Իրականում, այս հարցի վերաբերյալ մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, էական ու լրջագույն փոփոխություններ են տեղի ունենալու»,- նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է միշտ ձգտի բոլոր ոլորտներում լինել լավագույն սանդղակներում. «Մենք պետք է շատ բարձր նշաձողեր սահմանենք մեզ համար»,- ընդգծեց Փաշինյանը։

Կարգավորումներով՝ ՀՀ ոստիկանության պետը կլինի Ներքին գործերի նախարարի տեղակալ, նաև՝ Անվտանգության խորհրդի անդամ։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
09:03 «Ի՞նչ գործ ունի» ՄԱՊ֊ի Ալիկի աղջիկը Քոչարյանենց տանը
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից