Ներքին 2 ամիս առաջ - 09:00 16-07-2026

Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի պաշտոնական կայքէջում տեղադրված՝ համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի կենսագրական տվյալները, ի տարբերություն սովորական պաշտոնական կենսագրությունների, ներառում են նաև առօրյա սպորտային հաջողություններ և առողջական վիճակին վերաբերող մանրամասներ:

Նույն այդ տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարը 2010-2014 թվականներին սովորել է ՀՊՏՀ-ում և ազատվել զինվորական ծառայությունից՝ «կարճատեսություն» ախտորոշմամբ: Սակայն տեսողական այս խնդիրը բացարձակապես չի խանգարել ապագա քաղաքապետին դրսևորելու ֆիզիկական գերբնական հնարավորություններ:

Կենսագրության մեջ նշված է, որ Սևակ Միքայելյանը 2012 թվականին՝ «ընկերական մրցաշարում առանց դադարի լողալով հաղթահարել է 6 կմ տարածությունը»:

Կայքի հեղինակները չեն մոռացել հավելել, որ նա «օժտված է բարձր կամային հատկանիշներով»: Փաստորեն, 6 կիլոմետր բաց ջրում առանց ընդմիջման լողալու համար տեսողությունը կապ չունի, իսկ ահա բանակում ծառայելու համար կարճատեսությունը դառնում է անհաղթահարելի խոչընդոտ: Հանրությանը մնում է միայն հիշել, թե ինչպես են պատերազմների ժամանակ բազմաթիվ հաշմանդամություն ունեցող անձինք կամավոր մարտնչել առաջնագծում:



Եթե կենսագրական տվյալները ժպիտ ու հիացմունք են առաջացնում, ապա համայնքային գնումների փաստաթղթերը պահանջում են ավելի լուրջ մոտեցում: Պաշտոնական հայտարարությունների համեմատությունը ցույց է տալիս ֆինանսական հետևյալ պատկերը․ Հրազդան համայնքի կարիքների համար մայթերի կառուցման աշխատանքների գնման գին է սահմանվել 451․894․378 դրամ:



Միևնույն ժամանակ, Մ-10 (Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման) միջպետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 7.5 կիլոմետր հատվածի միջին նորոգման աշխատանքների գնման գինը կազմել է 494․698․378 դրամ:



Ստացվում է, որ Հրազդան քաղաքի ներհամայնքային մայթերի կառուցումն արժե գրեթե այնքան, որքան միջպետական ռազմավարական նշանակության ավտոճանապարհի զգալի հատվածի կապիտալ նորոգումը:

Հիշեցնենք` Սևակ Միքայելյանը ԵԿՄ վարչության նախագահ և ՔՊ կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի որդին է։

Առաջին անգամ քաղաքապետ է ընտրվել 2018 թվականի հոկտեմբերին, իսկ 2021 թվականի դեկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրություններում վերընտրվել է ձայների մեծամասնությամբ։

2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սևակ Միքայելյանի նկատմամբ վարույթ էր հարուցել՝ առերևույթ շահերի բախման հատկանիշներով (կապված համայնքային գնումների հետ)։ Այնուամենայնիվ, նա շարունակում է ղեկավարել քաղաքը։

Oragir.News լրատվականը պաշտոնական հարցում է ուղարկել Հրազդանի համայնքապետարան՝ մայթերի կառուցման աշխատանքների, գնագոյացման հիմնավորումների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով: Պատասխանն ստանալուն պես՝ կհրապարակենք։ Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր