Արտաքին Սպորտ 2 ամիս առաջ - 09:20 12-07-2026

Հվ. Աֆրիկայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստ Ջեյդեն Ադամսը հայտնաբերվել է մահացած՝ Աշխարհի առաջնությունից վերադառնալուց շաբաթներ անց

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հարավաֆրիկյան Հանրապետության ֆուտբոլի ազգային հավաքականի և Մամելոդի Սանդաունզ ակումբի 25-ամյա տաղանդավոր կիսապաշտպան Ջեյդեն Ադամսը ողբերգական կերպով մահացել է:

Ինչպես հաղորդում են CBS-ն, երիտասարդ մարզիկը մահացած է հայտնաբերվել Քեյփթաունի կենտրոնում գտնվող տներից մեկում:

Այս լուրը ցնցել է համաշխարհային մարզական հանրությանը, քանի որ Ադամսն ընդամենը շաբաթներ առաջ իր երկրի ընտրանու կազմում պատմական հաջողության էր հասել՝ մասնակցելով 2026 թվականի Աշխարհի առաջնության երեք հանդիպումներին և օգնելով թիմին դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ (խմբից դուրս գալուց հետո ՀԱՀ հավաքականը 1/16 եզրափակիչում 0-1 հաշվով զիջել էր Կանադային):

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն և երկրի ղեկավարությունը հանդես են եկել պաշտոնական ցավակցական ուղերձներով՝ մարզիկի կորուստն անվանելով անդառնալի հարված ֆուտբոլային աշխարհի համար:

Չնայած համացանցում և որոշ հարթակներում արագորեն տարածվել են լուրեր, թե երիտասարդ ֆուտբոլիստի մահվան պատճառը եղել է ինքնասպանությունը՝ առաջացած ծանր դեպրեսիայի հետևանքով, Հարավային Աֆրիկայի սպորտի, արվեստի և մշակույթի նախարար Գեյթոն Մաքքենզին և իրավապահ մարմինները հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ: Նրանք հստակեցրել են, որ Ադամսի մահվան ստույգ պատճառն այս պահին դեռևս պաշտոնապես հաստատված չէ:

Արևմտյան Կապի նահանգի ոստիկանությունն արդեն իսկ հետաքննություն է սկսել և բացել է հատուկ գործ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար, իսկ պաշտոնյաները կոչ են արել մեդիային և հանրությանը զերծ մնալ չհիմնավորված ենթադրություններից ու հարգել սգացող ընտանիքի անդորրը:

Ֆուտբոլիստի մտերիմները նշում են, որ նա հոգեբանական ծանր օրեր էր ապրում նաև այն պատճառով, որ Աշխարհի առաջնության ընթացքում՝ խաղերից ընդամենը մեկ օր առաջ, մահացել էր նրա սիրելի տատիկը, սակայն Ջեյդենը որոշել էր մնալ թիմի հետ և մինչև վերջ պայքարել իր հայրենիքի դրոշի համար:


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը