Ներքին 1 ամիս առաջ - 10:38 11-07-2026

Հուշեր՝ մի լակոտության մասին. Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքի էջում գրել է.

«Հուշեր մի լակոտության մասին (2014 թ.)

Ինձ ճանաչողները գիտեն՝ ֆուտբոլն իմ կյանքի մի մասն է: Գրքերի հետ միասին: Մանկուց՝ դեռ գյուղում ապրելիս, երազանք ունեի գոնե մեկ անգամ ներկա գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության: Ու, փառք Աստծու, ստացվեց... այն էլ ինչպե՜ս... փլեյ-օֆեր, կիսաեզրափակիչներ և եզրափակիչներ՝ ՀԱՀ-2010, Բրազիլիա-2014 և Ռուսաստան-2018: Շատ այլ մեծ խաղերի ևս ներկա եմ եղել: Շա՜տ:

Բայց այս գրառումն իմ կամ ֆուտբոլի մասին չէ, այլ մարդկային չմոռացվող ստորության՝ լակոտության:

2014 թ. գնացել էի Բրազիլիա՝ աշխարհի առաջնությանը: Մի քանի ֆոտո տեղադրեցի նաև ֆեյսբուքում: Առաջնության տոմսերը գնել էի անձամբ, հյուրանոցի ու ամեն բանի համար վճարել էի անձամբ՝ բանկային կրեդիտ քարտով: Դե ֆուտբոլն իմ կյանքի մի մասն է, ավելի նպատակային ծախս չէի էլ պատկերացնում, թե ինչը կարող էր լինել կյանքիս այդ փուլում: Այդ ժամանակ ես ԱԺ պատգամավոր էի՝ Նոր-Նորքից մեծամասնականով ընտրված:

Ու մեկ օր հետո տեղեկացա, որ այդ տարիներին Արմեն Աշոտյանի բոստանի մարգերից մեկում արածող ու իմ որոշ ընկերների մեսինջերների սփամներում բնակվող մի կիսամարդ՝ Ստյոպիկ Սաֆարյան վերնագրով, դրել հայկական մեդիաներում երկար-բարակ դուրս էր տվել՝ բա ի՜նչ փողերով է Ֆարմանյանը գնացել-հասել Բրազիլիա, բա իմ աղբյուրներն ասում են, որ մասիվներ գնացող չգիտեմ ինչ համարի երթուղայինը Ֆարմանյանի՜նն է, չգիտեմ ինչը Ֆարմանյանինն է և այլն: Շառ ու հերյուրանք՝ ծերից ծեր:

Տարիներ, տասնամյակից էլ ավել է անցել: Շատ բան է տեղի ունեցել ու փոխվել: Շատերի դեմքերը պատռվել է և տակը մնացել իրենց բնական՝ ստախոս, փողով ամեն բան ծախելու ունակ, անհայրենիք ու ուրացող, շարքային դավաճան-ստուկաչ-գործակալի տձև ֆասոնը:

Բայց այդ մի լակոտությունը մի տեսակ չեմ մոռանում՝ ֆուտբոլի աշխարհի ամեն առաջնության հետ հիշում եմ:

Ու հիմա հարցը:

Ժամանակին իմ ու Շվեդիայի դեսպանի ներկայությամբ Նիկոլին «էժան պոպուլիստ» անվանող, բայց հետո նրա հետույքում ընտանյոք հանդերձ տեղավորված ու դեվալվացված այդ ստուկաչն ունի՞ բավարար «դուխ», որ հրապարակային հարց տա՝ էդ ո՞նց, ի՞նչ փողերով է ֆուտբոլի գնդակը հոկեյի տափօղակից չտարբերող իր թայդաշը գնացել հասել ԱՄՆ՝ նստել մարզադաշտի VIP մասում: Տոմսը որտեղի՞ց: Ո՞վ է վճարել կոնկրետ այդ տոմսի համար:

Չիմացողների համար ասեմ, որ այդ խաղի նման կարգի տոմսի արժեքը ձեռքի վրա 3500-5400 $ էր (կամ այն նախապես ձեռք բերել կարող էր միայն մեր ֆուտբոլի ֆեդերացիան կամ Հանրայինը): Այդ տոմսի համար կոնկրետ ե՞րբ և ո՞վ է կատարել վճարումը: Ստացականը կա՞:

Երեսպաշտ սրիկաներ...

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ