Արտաքին 2 ամիս առաջ - 10:18 11-07-2026

Ռուսաստանը Բրյանսկից իսկանդերներով հարվածել է Կիևի 4 թաղամասերին. կան վիրավորներ

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսական զինված ուժերը շաբաթ երեկոյան բալիստիկ հզոր հրթիռներով լայնամասշտաբ հարվածներ են հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին, ինչի հետևանքով քաղաքում որոտացել են մի շարք ուժգին պայթյուններ, և կան բազմաթիվ տուժածներ: Ինչպես հաղորդում է BBC-ն, հակառակորդի թիրախում են հայտնվել մայրաքաղաքի միանգամից չորս տարբեր թաղամասեր, որտեղ արձանագրված ավերածությունների հետևանքով այս պահի դրությամբ վիրավորվել է առնվազն վեց խաղաղ բնակիչ։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր պաշտոնական տելեգրամյան էջում մանրամասնել է տուժածների վիճակը՝ նշելով, որ վիրավորներից երեքն անհապաղ հոսպիտալացվել են բժշկական հաստատություններ, իսկ մյուս երեքին անհրաժեշտ առաջին բուժօգնությունը ցուցաբերվել է հենց դեպքի վայրում:

Ուկրաինական կողմի հայտնած նախնական տեղեկությունների համաձայն՝ մայրաքաղաքի բնակելի թաղամասերին հարվածելու համար ռուսական ուժերը, ամենայն հավանականությամբ, կիրառել են Իսկանդեր-Մ տեսակի օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրներ կամ «Ս-300 և Ս-400 զենիթահրթիռային համակարգերի դասի հրթիռներ:

Ռազմական փորձագետները ֆիքսել են, որ կործանարար հարվածներ հասցրած այս բալիստիկ հրթիռներն արձակվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի մարզի տարածքից:

Տեղում շարունակվում են արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատանքները՝ հարվածների հետևանքները վերացնելու և տուժածների հստակ քանակն ու վնասների չափերը վերջնականապես պարզելու նպատակով:


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա