Արտաքին 1 ամիս առաջ - 11:20 10-07-2026

Լիբանանում իսրայելական հարձակումներից վիրավորներ կան

Իսրայելական անօդաչու թռչող սարքը հուլիսի 10-ի վաղ առավոտյան Նաբատիե շրջանի Շոուքին և Քֆար Դաջջալ բնակավայրերի մոտակայքում հարվածել է բեռնատարի, ինչի հետևանքով երկու մարդ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Գործակալությունը տեղեկացնում է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռները շարունակում են թիրախավորել Լիբանանի հարավում գտնվող Նաբատիե շրջանը։

Լիբանանը ներքաշվել է Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ այն բանից հետո, երբ «Հեզբոլլահ»-ն, ի պատասխան Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների, մարտի 2-ից հարձակումներ էր սկսել Իսրայելի դեմ։

Լիբանանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր՝ մարտի 2-ից մինչև հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում զոհերի ընդհանուր թիվը հասել է 4321-ի, իսկ վիրավորներինը՝ 12204-ի։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից