Արտաքին 4 ամիս առաջ - 12:47 16-04-2026

Իսրայելը Լիբանանում շտապօգնության խմբեր է թիրախավորել․ կան զոհեր և վիրավորներ

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելական ուժերի կողմից Նաբաթիե շրջանի Մայֆադուն քաղաքում երեք անգամ թիրախավորվել են շտապօգնության խմբեր, ինչի հետևանքով զոհվել է շտապօգնության չորս աշխատակից, ևս վեցը վիրավորվել են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտել է «այս նողկալի հանցագործությունը, որն արտացոլում է Իսրայելի վճռականությունը՝ ցանկացած կերպ խոչընդոտելու շտապօգնության աշխատակիցների փրկարարական աշխատանքը»։

Նախարարությունը միջազգային մարդասիրական կազմակերպություններին կոչ է արել քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու տուժածների՝ փրկվելու իրավունքի և շտապօգնության աշխատակիցների պաշտպանության իրավունքի այս կոպիտ խախտումները։

Տեղեկություններ են հաղորդվել նաև, որ Լիբանանի հարավային շրջաններում իսրայելական հարձակումներից ևս 17 զոհ է գրանցվել։

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ Իսլամական դիմադրությունը բախումներ է սկսել իսրայելական ուժերի հետ, որոնք փորձել են առաջ շարժվել Տայբե քաղաքի ուղղությամբ։ Շարժումը կրակ է բացել իսրայելական ուժերի դեմ, որի հետևանքով ոչնչացվել է չորս տանկ և երկու զրահափոխադրիչ: Բախումները դեռևս շարունակվում են։

«Հեզբոլլահ»-ը նաև հայտարարել է, որ Իսլամական դիմադրությունը հրթիռային հարվածներ է հասցրել իսրայելական մի շարք բնակավայրերի։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ից ապրիլի 15-ը ընկած ժամանակահատվածում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2167-ի, իսկ վիրավորներինը՝ 7061-ի։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից