Արտաքին 4 ամիս առաջ - 12:03 13-04-2026

Լիբանանում Իսրայելի հարձակումներից նոր զոհեր կան

ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող հրադադարի ֆոնին Իսրայելը շարունակում է ռազմական գործողություններում Լիբանանում՝ «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարի շրջանակում։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ երկրի մի քանի շրջաններում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Հաղորդվում է, որ վերջին օրվա ընթացքում Իսրայելի հարձակումների հետևանքով 4 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել Սուրի շրջանում, 9 մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել Սայդայի շրջանում։ Բինթ Ջբեյլ շրջանում թիրախավորվել է Լիբանանի Կարմիր խաչի շտապօգնության խումբը, որի հետևանքով զոհվել է 1 շտապօգնության աշխատակից, ևս 1-ը՝ վիրավորվել։ Ալ-Բազուրիե բնակավայրի վրա իսրայելական հարձակումների հետևանքով գրանցվել է 1 զոհ, 9 վիրավոր։

Գործակալությունը նաև տեղեկացնում է, որ Լիբանանի տարբեր շրջանների ուղղությամբ իսրայելական հարվածները շարունակվում են։

«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ ապրիլի 13-ին իր ուժերի թիրախում են հայտնվել լիբանանա-իսրայելական սահմանի մոտակայքում, ինչպես նաև Իսրայելի տարածքում գտնվող իսրայելական բանակի մի քանի հավաքատեղիներ։

Լիբանանի աողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ից ի վեր զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2055-ի, իսկ վիրավորներինը՝ 6588-ի։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

ԱՄՆ-ում Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչները պայմանավորվել են ապրիլի 14-ին հանդիպել Վաշինգտոնում՝ հրադադարի շուրջ բանակցություններ վարելու համար։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան