Արտաքին 1 ժամ առաջ - 20:52 19-10-2026

ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել

Ֆլորիդայում (ԱՄՆ) Կուբայի նախկին ղեկավար 95-ամյա Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել, հայտնում է NBC-ն:

Ֆլորիդա նահանգի գլխավոր դատախազ Ջեյմս Ութմայերը հայտարարել է Կաստրոյին կալանավորելու օրդեր տալու մասին՝ առաջին աստիճանի սպանություն կատարելու նպատակով դավադրության մեղադրանքով:

Կաստրոյին կալանավորելու որոշումը կայացվել է 1996 թվականին երկու հումանիտար ինքնաթիռների կործանմանը նրա հնարավոր առնչության կապակցությամբ:

«Ռաուլ Կաստրոն այդ ինքնաթիռները խոցելու հրաման է տվել: Նա սպանության կոչ է արել, և հենց այդ պատճառով այսօր մենք հայտարարում ենք նահանգի մակարդակով Ռաուլ Կաստրոյին մեղադրանք առաջադրելու և առաջին աստիճանի սպանություն կատարելու նպատակով նրան կալանավորելու օրդեր տալու մասին»,- լրագրողներին ասել է Ութմայերը: